«Ես միշտ դեմ եմ քվեարկել վարկային համաձայնագրերին». Այդուհանդերձ Փաշինյանն առաջարկում է նոր վարկային միջոցներ ներգրավել
Մենք խնդիր ունենք արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր Բրյուսել կատարածայցին:
«Ես օրինակ, ԵՄ-ի գործընկերներին ասացի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են ՀՀ-ում կալանավորված եւ դատապարտված անձինք, չեն կարող հարիր համարվել նոր Հայաստանում: Մենք նաեւ խնդիր ունենք դատական համակարգում, եւ ինձ համար զարմանալի էր, որ մենք ունենք դեպքեր, երբ դատական նիստերը միջանցքային պայմաններում են ընթանում: Դա ձեւով խաթարում է արդարադության բովանդակությունը»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ թեեւ ԵՄ-ն աջակցում է այս բոլոր ծրագրերին, բայց ԵՄ-ն պատրաստ չէ այս ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով, եւ ակնկալում է, որ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաեւ Հայաստանը:
«Այստեղ լուրջ խնդիր է Հայաստանում եկամուտների ավելացումը: Այս համատեքստում կարեւորվում է նաեւ արտաքին միջոցների ներգրավումը: Մենք կառավարության ծրագրում գրել ենք, որ դրանց համար առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքների զարգացումը:
Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք այս հարցում, որովհետեւ մենք որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ/պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:
Ես ինքս իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության, բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, որն ունեցել է շատ հստակ քաղաքական հիմնավորում: Ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որեւէ վարկային միջոցի ծախսումը: Ցավոք, մեր ուսումնասիրությունները յդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրի առումով»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա ասաց, որ հիմա կառավարությունը պետք է պատասխանի երկու հարցի. «Նախ արդյոք կարողանում ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ պետական միջոցները, առավել եւս վարկային միջոցները ծախսվեն նպատակային: Եվ եթե կարողանում ենք, արդյոք որն է այն սահմանագիծը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի առանց հավելյալ վտանգների: Այսինքն դա Հայաստանին բերի միայն օգուտներ: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ի հետ քննարկում ենք ունենալու եւ դրա արդյունքում որեւէ եզրակացության կգանք: Նաեւ կլինեն հանրային քննարկումներ, նաեւ ԱԺ-ում: Պետք է կարողանանք գալ ընդհանուր հայտարարի»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim