Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը՝ սեփական ծուղակում. Նրա առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, եւ Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլեւ Եվրասիական տնտեսական միության տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։

«Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարեւոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իրականում բարձրացնում է շատ սկզբունքային, որեւէ տնտեսական միության, այդ թվում՝ ԵՏՄ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող խնդիր։ Լայն իմաստով, եթե տնտեսական միության տարածքում գնագոյացման միասնականությունը չի ապահովվում, ապա անիմաստ է անդամակցությունն այդ միավորմանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սահմանում է բավական բարձր նշաձող՝ սահմանել էներգակիրների միասնական գին։ Նա, իհարկե, հարցազրույցում չի ասում, սակայն այդ գաղափարի տրամաբանությունը ենթադրում է, որ դրա մերժման դեպքում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է ոչ նպատակահարմար համարվել։

Արդյոք ԵՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանը կկարողանա՞ հասնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած նպատակին, շատ դժվար է ասել։ Ավելին, հակառակն է շատ ավելի հավանական։ Գազի գինը Ռուսաստանի համար տնտեսական միջոց լինելուց բացի ու դրանից առաջ՝ իրենից գազային կախվածություն ունեցող երկրների վրա քաղաքականապես ազդելու, տարբեր ճնշումներ գործադրելու միջոց է։

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ նման նպատակադրում սահմանելով, Նիկոլ Փաշինյանն իրեն է դնում որոշակիորեն անհարմար դրության մեջ։ Որովհետեւ եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետեւեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։ Այդ իմաստով՝ Փաշինյանի հայտարարությունը որոշակիորեն ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանության համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում