ԱԳՆ փոխնախարար. Հայաստանը ցանկանում է, որպեսզի Իսրայելը զենք չմատակարարի Ադրբեջանին
Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը դադարի զենք մատակարարել Ադրբեջանին, բայց հայկական կողմը սա Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման պայման չի դնում։ Այս մասին «The Jerusalem Post»-ի հարցազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը «կողջուներ այն իրավիճակը», եթե Իսրայելը վարվեր, ինչպես ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրների մեծ մասը եւ զենք չմատակարարեր ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Հովհաննիսյանը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ զենքի վաճառքը Ադրբեջանին միայն սպառազինությունների մրցավազք է հրահրում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի նրա բարեկամներն իմանան, որ Ադրբեջանին զենք վաճառելը «դուրս է պարզ գործարար գործարքից եւ հետեւանքներ ունի»։ «Մենք այնքան էլ հարուստ երկիր չենք, եւ մենք պետք է մեր ՀՆԱ զգալի մասը հետ գցենք դիմակայության համար՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանը Իսրայելից տեխնիկա է ստանում»,- ասել է նա։
Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ Հայաստանը «չի բացառում նաեւ համագործակցության հնարավորությունը Իսրայելի պաշտպանական հատվածի հետ»։ Հովհաննիսյանը նշել է, որ դա կապերի բարելավման նախապայման չէ, «քանի որ մենք գիտենք, որ որոշ երրորդ երկրներ նույնպես նույն բանն են անում»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim