Կառավարությունը մատնված է անգործության, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը 2 հարց, երկուսն էլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Ի՞նչ է սա նշանակում. սյս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Իշխանափոխությունից հետո Հայաստանի հասարակությունը լցված էր փոփոխությունների մեծ սպասումով, որոնց գերակշռող մասը պետք է արտացոլված լիներ նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական կարգավորումներում արմատական փոփոխություններում:
Այդ նպատակին հասնելու համար ձևավորվեց նոր կառավարություն, որը հանձն առավ սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական լայնածավալ փոփոխություններ Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող կարևորագույն օրենքներում: Նշվեցին ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, հարկային օրենսգիրքը, նախատեսում էին փոխել ԲՈՒՀ-րի մասին օրենքը` կառավարման խորհուրդները պետական կառավարումից տարանջատելու համար:
Այդ փոփոխությունները չարվեցին 6-րդ գումարման խորհրդարանում` հիմնավորելով դա խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենալու հանգամանքով:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրված խորհրդարանը նշանակեց վարչապետ և ձևավորեց կառավարություն, թեկուզ 1/3-ով, սակայն իրավիճակը դրանից չփոխվեց:
Կառավարությունը մատնված է անգործության, չի մշակում և խորհրդարան չի ներկայացնում օրինագծեր, որոնց ընդունման դեպքում կբարելավվի տնտեսության վիճակը, կպարզեցվի հարկային վարչարարությունը, գործարարների համար կսահմանվեն խաղի հստակ, հասկանալի և ընդունելի կանոններ:
Կարելի՞ է արդյոք փաստել, որ նոր կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական և հայեցակարգ, թե, այնուամենայնիվ, նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած օրենսրական համակարգը բավարարում է ներկայիս իշխանություններին և փոխելու առանձնապես շատ բան չկա:
Այդ դեպքում ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում 131 հոգանոց խորհրդարան, նրանց վճարվում աշխատավարձ, կազմակերպվում գործուղումներ, տրամադրվում ծառայողական մեքենաներ, գործավարներ, օգնականներ, պահվում և պահպանվում է հսկայական աշխատակազմ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim