Առաջարկվում է «կարմիր գծերը» թողնել Կենտրոնում և Կոմիտասի պողոտայում՝ բարձրացնելով դրանց վճարը
Խորենացի 13-ի ապամոնտաժումն ամենահեշտ ճանապարհն էր. քաղաքապետարանը կարող էր ճակատը պահպանելու լուծում գտնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Իսկապես կար ակնկալիք, որ այլևս այդ տիպի շենքեր չպետք է քանդվեն: Քաղաքապետարանը նախքան քանդման աշխատանքների ընթացքը հրապարակեց, թե ինչ պետք է լինի, որը ևս վիճահարույց է: Տեսել եք, որ այդ շենքի ճակատը պետք է լինի ապակու ներսում: Եվ քաղաքապետարանը հայտարարեց, որ շենքը քանդվելու է և վերականգնվի ճակատային հատվածը, բայց մենք տեսանք, որ այն քանդվեց էքսկավատորի միջոցով, և քարերը չհաշվառվեցին, ուստի շենքի այդ տեսքով վերականգնումը, կարծում եմ, հնարավոր չէ»,- նշեց նա:
Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ տրանսպորտային բարեփոխումների դինամիկան շատ դանդաղ է, եթե ոչ կանգնած: Ըստ նրա՝ քաղաքապետի նշած 2 տարվա ընթացքում տրանսպորտային նոր ցանց ներդնելու ժամկետը հարցականի տակ է:
«Ասվեց, որ հունվարի վերջին պետք է ուղևորահոսքի ճշտման պատասխանները գան բրիտանական կազմակերպությունից, բայց արդեն մարտ ամիսն է, քաղաքապետարանն այս մասով ոչինչ չի խոսում: Շատ է խոսվում մետրոպոլիտենի հանգույցի մասին, որը ևս շատ կարևոր է, և մենք շատ ենք ցանկանում, որ այդ ծրագիրը հաջողի, բայց քանի որ տրանսպորտային համակարգը վերաբերում է ամբողջ քաղաքին, կարծում եմ՝ պրոֆեսիոնալ կառավարման տեսանկյունից առաջնահերթություն սահմանել տրանսպորտային ցանցը ավելի կարևոր կլիներ: Ամբողջ ուժերով պետք է զբաղվել տրանսպորտի խնդրով, օր առաջ»,- ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ տրանսպորտային բարեփոխումների հարցով կան քայլեր, որոնք կարելի է իրականացնել առանց բրիտանական խորհրդատվական ընկերության վերջնական հաշվետվության:
Օրինակ, սահմանվի, թե ինչպիսի չափորոշիչների ավտոբուսներ են պետք Երևանի համար:
Նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման ժամանակ տրանսպորտային բարեփոխումների աշխատանքային խմբի նիստեր էին տեղի ունենում, բայց նոր ղեկավարությունն առ այսօր որևէ նիստ չի գումարել:
«Եթե մենք չենք ընտրել, թե ինչպիսի ավտոբուս ենք ցանկանում կամ ունակ գնել, տրանսպորտային ցանցը շահագործող օպերատորի հարցը լուծված չէ, ես չեմ պատկերացնում, թե քաղաքապետի և ավտոբուս արտադրող ընկերությունների հանդիպումներն ինչի մասին են»,- նկատեց նա:
Դավիթ Խաժակյանը նաև հայտնեց, որ քաղաքապետարանում քննարկվող առաջարկներից մեկով նախատեսվում է «կարմիր գծերը» թողնել Կենտրոնում և Կոմիտասի պողոտայում, և բարձրացնել դրանց վճարները. «Կոնկրետ թվեր ասվում են, բայց ես չեմ ցանկանա բարձրաձայնել, որովհետև դեռ քննարկումների փուլում են»,- նշեց Դավիթ Խաժակյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim