Փաշինյանի պատճառով դատական նիստերը տապալվում են
«Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց։ Բանն այն է, որ այս օրերին աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող սույն քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական նիստերին չի ներկայանում՝ հարցաքննվելու համար։
Նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ նիստն այսօր հետաձգվել է եւ նշանակվել մարտի 29-ին, հաջորդ նիստին կրկին սպասելու են Փաշինյանի ներկայանալուն։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Այվազյանն ասաց՝ նիստը տեւել է մի քանի րոպե, նա առաջարկել է արտագնա նիստեր անել․ «Դատախազին ասեցի, որ եթե արտագնա նիստեր լինի, ինչքան կտեւի սա՞։ Փաշինյանի ցուցմունքները էական բան չեն տալիս, միջոցներ թող ձեռնարկեն, ամեն անգամ մի քանի ամսով հետաձգում են, վարչապետ ա, հարմար չի լինում։ Իսկ դատախազները մի ոտքը դրել են մի կոշիկի մեջ եւ ասում են, որ Փաշինյանը ներկայանա։ Ինչի՞ ա Դավթյան Արթուրը վիզ դնում, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի։ Մենք հո կրակը չե՞նք ընկել վարչապետի ձեռքը, ինքը վերջին վկան է, որը պետք է հարցաքննվի։ Չեն էլ կարում բերման ենթարկեն, որովհետեւ հարգելի պատճառներով չի գալիս, անհարկի չներկայանալու դեպքում են բերման ենթարկելու որոշում կայացնում։ Նախաքննական ցուցունքներ կան, կպել են, որ վարչապետը գա, ինքն էլ չի գալիս, մենք էլ մնացել ենք օդի մեջ»։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Փաշինյանը կրկին չէր ներկայացել դատարան, քանի որ այդ օրը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim