Իշխանությունները դժգոհ են «Մարտի 1»-ի երթի մասնակիցների քանակից
168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները խիստ դժգոհ են «Մարտի 1»-ի հիշատակի օրվան նվիրված երթի ընթացքից ու արդյունքներից, քանի որ նրանք ակնկալում էին 50-60.000 մարդու մասնակցություն: Իրականում, սակայն, Ոստիկանության կողմից վարչապետ Փաշինյանին հաղորդած մասնակիցների թիվը եղել է 12.000: Այսինքն, եթե այդ թվից էլ հանվում են Ոստիկանության և օպերատիվ ծառայություն իրականացնող անձանց թիվը, ապա երթի իրական մասնակիցների թիվը հասնում է 8000-9000-ի:
Իշխանությունների խորը հիասթափության պատճառն ըստ երևույթին այն է, որ չնայած այդքան մեծ ջանքեր գործադրելուն, տեղական ինքնակառավարման մարինների, մարզպետների, գյուղապետերի անմիջական մասնակցությամբ մարզերից ավտոբուսներով մարդկանց բերելուն (այդ թվում՝ նաև դպրոցներից աշակերտների՝ իրենց ուսուցիչների հետ), փաստորեն հասարակությունը չարձագանքեց դրան, ինչը իշխանություններին լրջորեն մտորելու տեղիք է տվել:
Նույնիսկ Փաշինյանի կոչը մարդկանց չդրդեց մասնակցելու նրանց կողմից կազմակերպված երթին, որով նրանք փորձում էին ուժ ցուցադրել նախկին իշխանություններին և իրենց քաղաքական ընդդիմախոսներին:
Ի դեպ, երեկ լրատվամիջոցներից մեկը լուսանկարներ էր հրապարակել սրճարաններից մեկից, ուր «Մարտի 1»-ի երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնացել էր սուրճ խմելու:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim