Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում

Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից շուրջ 138 մլն դրամ է յուրացվել

Կոտայքի մարզում 2018թ.–ին հայտնաբերված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով։ Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, 2018թ. Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 2049 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1660 դեպքի դիմաց. հանցագործության դեպքերի քանակն աճել է 389-ով, կամ 23.4%-ով: Ձեր կարծիքով, այս աճն ինչո՞վ է պայմանավորված։


Նախ՝ պետք է նշեմ, որ հանցագործությունների որոշակի աճը միայն Կոտայքի մարզում չէ, որ արտահայտվել է: Այսինքն այն գործոնները կամ պատճառները, որոնք հանգեցրել են նման պատկերի, օբյեկտիվորեն ընդհանրական են եւ տարածքային, մարզային ընդգծված առանձնահատկություններ չունեն: Այդուհարդենձ՝ Կոտայքի մարզում արձանագրված հանցագործությունների կառուցվածքի վերլուծությունը՝ ըստ վտանգավորության աստիճանի, վկայում է, որ աճը հիմնականում տեղի է ունեցել միջին ծանրության եւ որոշ չափով ծանր հանցագործության դեպքերի աճի հաշվին: Իսկ առանձնապես ծանր հանցագործություններով ունենք նվազում:

Աճի վրա ազդել է մի քանի գործոն: Նախ՝ 2018թ. ավելացել են բնակարանային գողությունների, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը, ինչն իսկապես մտոհոգիչ է եւ յուրօրինակ զգոնության կոչ է իրավապահ բոլոր մարմինների համար: Գլխավոր դատախազն արդեն հայտարարել է, որ նշված երկու ուղղություններով աշխատանքների գերակտիվացումն այս տարվա հիմնական առաջնահերթություններից է, եւ կարծում եմ՝ բոլորիս համակարգված, պլանավորված աշխատանքի արդյունքում կկարողանանք էապես բարելավել այս հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը: Սրանք, անշուշտ հանցավորության վիճակի վրա ազդող բացասական գործոններ պետք է համարել:

Սակայն չեմ կարող չնշել, որ գրանցված հանցագործությունների աճին հիմնական նպաստող գործոններից է եղել լատենտային հանցագործությունների, մասնավորապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների աննախադեպ քանակը: Լատենտային, ասյինքն թաքցվող հանցագործությունների պարագայում դեպքերի աճը նույնանում է բացահայտման ցուցանիշների հետ, ինչը խոսում է ոչ թե կոռուպցիայի ծաղկման կամ տարածման, այլ հակառակը՝ դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

Բացի այդ, 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած հայտնի քաղաքական փոփոխություններից հետո զգալիորեն ավելացել են քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին ավելի շատ դիմելու, հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու, հետեւաբար նաեւ դրանց հիման վրա ավելի շատ քրեական վարույթներ հարուցելու դեպքերը: Եթե նախկինում մեր քաղաքացիները զլանում էին իրավապատ մարմիններին տեղեկացնել իրենց հանդիպած հանցավոր երեւույթների, դրսեւորումների մասին, ապա հիմա ընդգծված նախաձեռնողական են, ինչը կարող է վկայել միայն իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության մակարդակի աճի մասին: Սրանք, իհարկե, հանցագործությունների արձանագրված դեպքերի աճի վրա ազդած դրական գործոններ են:

Իսկ եթե փորձենք զուտ տեղային առանձնահատկությունների ոսպնյակով դիտել, այսինքն առանձնացնել գործոններ, որոնք ունեն տեղային բնույթ, ապա պետք է նշել, որ արձանագրված 2049 հանցագործության դեպքերից 1029-ը, այսինքն` շուրջ 50%-ը, կատարվել են մարզի Աբովյան քաղաքի եւ հարակից համայնքների վարչական տարածքում: Դա պայմանավորված է ինչպես քաղաքի վարչական տարածքի եւ ազգաբնակչության թվաքանակի մեծությամբ, այնպես էլ Երեւան քաղաքի խիտ բնակեցված վարչական շրջանների հարեւանությամբ գտնվելու հանգամանքներով:

Ծանր հանցագործություններն աճել են 77–ով։ Իրավապահների՞ թերացումն է, թե՞ մարզը «քրեականացվում» է:

2017 թվականի համեմատությամբ՝ քննարկվող ժամանակահատվածում իսկապես 77 դեպքով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը (215-292):

Սակայն միայն ծանր հանցագործությունների թվական աճը որեւէ պարագայում չի կարող գնահատվել որպես մարզի քրեականացման հանգամանքը փաստող ցուցիչ:

Պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք: Նախ՝ ինչպիսին է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համադրված դինամիկան եւ երկրորդ՝ ինչպիսին է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչն իրականում չափազանց մեծ կանխարգելիչ գործոն է հանդիսանում:

2017 թվականի համեմատությամբ 2018թ., ինչպես արդեն նշեցի, 25 տոկոսով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: վարույթում քննված առանձնապես ծանր հանցագործությունների 6 դեպքից բացահայտվել է 5-ը՝ բացահայտումը կազմել է 83,3%: Ընդ որում, չբացահայտված առանձնապես ծանր հանցագործության 1 դեպքը վերաբերել է Աբովյան ՔԿՀ-ում 1995 թվականին մի անձի սպանությանը: Ընդ որում, վարույթը կարճված քրեական գործը վերաբացվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից եւ ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ 2018թ. մարզում չի արձանագրվել սպանության որեւէ դեպք, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես 2016, այնպես էլ՝ 2017 թվականին մարզում արձանագրվել էին սպանության 5-ական դեպքեր:

Բացի այդ, 2018 թվականի ընթացքում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 16 դեպք, մինչդեռ 2017 թվականին արձանագրվել է նման 18 դեպք: Ընդ որում՝ բացահայտվել է 16 դեպքից 15-ը կամ 93,5%-ը:

Նախորդ տարի 3-ով աճել է ավազակության դեպքերի թիվը՝ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է 2 դեպք, 2018 թվականին՝ 5 դեպք: Վարույթում տարվա ընթացքում քննվել է այս հանցատեսակի վերաբերյալ 6 գործ, որից հաշվետու տարում բացահայտվել է 5-ը կամ 83.3 տոկոսը:

27 դեպքով հանցագործությունների նվազում ունենք հասարակական կարգի, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում՝ 2017թ. 349 դեպքի դիմաց 2018-ին՝ 322: Վերջինս պայմանավորված է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության եւ խուլիգանության դեպքերի նվազմամբ:

Բացի դրանից՝ էականորեն՝ շուրջ 45 տոկոսով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցուցանիշները: Եթե նախորդ տարում արձանագրվել է 85 դեպք, որից 39-ը կապված է եղել թմրամիջոցի իրացման հետ, ապա 2018թ.՝ ընդամենը 47 դեպք, որից 27-ն է կապված եղել իրացման հետ:

Ուզում եմ նշել նաեւ, որ 2017 թվականին արձանագրվել է անձնական գույքի կողոպուտի 14 դեպք, իսկ նախորդ տարի՝ 9 դեպք, այսինքն, ունենք նվազում 35.7 տոկոսով: Փաստացի արձանագրված անձնական գույքի կողոպուտի 9 դեպքից միայն 2-ը չի բացահայտվել, այսինքն բացահայտումը կազմել է շուրջ 78%՝ նախորդ տարվա 57,1 %- դիմաց:

68 դեպքով աճել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների դեպքերի թիվը. 2017թ.` 2 դեպք, 2018թ.՝ 70: Սա իրականում դրական ցուցանիշ է, քանի որ, ինչպես նշեցի, կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնության, այսինքն թաքնված մնալու բարձր մակարդակ: Եվ այդ պայմաններում պետական կամ հանրային գույքի հափշտակությունների դեպքերի բացահայտումը կարող է խոսել միայն կատարված աշխատանքի արդյունավետության մասին, հատկապես եթե նկատի ունենանք, որ այդպիսի դեպքերը նաեւ տեւական վաղեմություն ունեն:

Մանրամասները՝ news.am-ում