Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

«Մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ». Կառավարությունում Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքն անտեսվել է

«168 ժամ» թերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի նախկին աշխատակիցները բողոք են գրել նրա դեմ: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ 4 քաղաքացիներ հանգամանորեն ներկայացրել են Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի եւ գործարարի կողմից ակնհայտորեն շորթման փաստի, հարկերից խուսափելու եւ իրենց խախտված իրավունքների մասին:

2018թ. երկրորդ կեսին Կառավարության նամակների բաժին մուտք արված բողոքի հեղինակները մինչեւ օրս օդից կախված են մնացել, օրինազանց գործարարի դեմ 4 անձի բողոքի հետքերով որեւէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ չեն հետեւել:


Նրանք համոզված են, որ Կառավարությունն իրենց նամակին հետամուտ չի եղել, իրենց դիմում-բողոքնի հիման վրա որեւէ գերատեսչություն հանձնարարական չի ստացել, փորձ չի արվել հասկանալու՝ ինչն ինչոց է, այլապես, վստահ են, Արկադի Համբարձումյանն այսօր մամուլի առաջին էջերում կլիներ, ու վարչական տույժերից հետո կվճարեր իրենց չվճարած ամբողջ գումարը:

Երիտասարդներին Կառավարությունից տրված պատասխան-նամակում հայտնել են, որ իրենց դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

Այստեղից էլ հուշել են, թե ուղին մեկն է՝ դիմեք դատարան, քանի որ աշխատանքի ոլորտի լիազոր մարմինն օժտված չէ գործատուին վերահսկելու իրավասությամբ՝ նրա նկատմամբ ստուգումներ իրականացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Երիտասարդները հիասթափված են, որ Նոր Հայաստանում էլ պետությունն անզոր է գտնվել գործարարի դեմ:

«Հրապարակից գոռում էին՝ քաղաքացուն տեր ենք, թիկունք ենք, քցողին մինչեւ վերջ կպատժենք, մեզնից խլածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին էին խոսում, բա հիմա ինչ է, իմ խնդիրը Ձերը չէ՞, պարոն վարչապետ, մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ, ու էդ պատճառով էլ քաղաքական աղմուկ հանելու թեմա չի լինի»,- մեզ հետ զրույցում հարցադրումներ են անում Արկադի Համբարձումյանի գործունեությունից տուժած քաղաքացիները:

Տղաները սպառել են արտադատական բոլոր միջոցները, փոշմանել են, որ նոր իշխանության հանդեպ հավատի մեծ վստահության պատճառով՝ մեկ տարի անիմաստ ժամանակ են կորցրել, ասում են՝ հերթը դատարանինն է, «Դերժավայի Արկադիի» դեմ բողոքով կմտնենք դատարան:

Իսկ խնդիրը ծագել է անցած տարի, երբ հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով, մի քանի առաքիչներ եւ մենեջերներ կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները: Երիտասարդները «Դերժավ-Ս» ընկերությունում առաքիչ եւ մենեջեր են աշխատել, զբաղվել են ներկրվող Snickers, Mars ապրանքատեսակի եւ կենցաղային պարագաների տարածման գործով:

«Դերժավայի Արկադի» մականվամբ հայտնի նախկին ՕԵԿ-ական Արկադի Համբարձումյանը, ով մի քանի անգամ Սպիտակից ընտրվել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ունի բավականին մեծ կարողություններ: Նրան է պատկանում Երեւանում գործող «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնը, Սպիտակի թռչնաֆաբրիկան, կենցաղային իրերի ներկրմամբ զբաղվող «Դերժավա Ս» ընկերությունը, որը զբաղվում է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշերի ներմուծմամբ, ինչպիսիք են՝ Lacoste-ն, Colgate-Palmolive-ը: Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը Audi եւ Porsche մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Գործարարին պատկանող «Դերժավ-Ս» ընկերությունից հրաժարվել եւ հրաժարվում են կատարել օրենքի պահանջը՝ աշխատանքից ազատված 4 անձի մերժել են տրամադրել վերջնահաշվարկը, ինչպես նաեւ՝ մարել շուրջ 10 տարի կուտակված արձակուրդայինի հանրագումարը:

Փաստորեն, ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակով տարիներ շարունակ պատգամավոր եղած գործարարի համար՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր խոչընդոտներ չկան: Աշխատանքային հարաբերություններ ու իրավունքի նորմեր կարգավորող օրենքները չեն գործում նրա ղեկավարած ընկերությունում: Իսկ Արկադի Համբարձումյանի ունեցած բիզնեսներում նվազագույնը 2000 մարդ է աշխատում: Իսկ դա նշանակում է, որ գործարարը աշխատակիցներ փոխելիս՝ տարին առնվազն մի քանի անգամ բախվում է միեւնույն խնդրին՝ վերջնահաշվարկ, վճարված-չվճարված արձակուրդային:

Ի դեպ, մեզ դիմած նրա նախկին աշխատակիցների խոսքով՝ պարտքեր կուտակելը պրակտիկա է Արկադի Համբարձումյանի մոտ: Ասում են՝ այս մասին իրենց հետ մասնավոր զրույցում անկեղծացել է ընկերության պատասխանատուներից մեկը: Իսկ երբ սեփական խնդիրներով տղաները մոտեցել են ընկերության իրավաբանին՝ նա ակնարկելով գործարարի ազդեցիկ դիրքը, կապերն ու կարողությունները՝ հպարտացել է, թե՝ «ընկերության հազարներով աշխատողներին պարբերաբար փոխելիս՝ այսքան տարիներ նախադեպեր համենայն դեպս չեն ստեղծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում