Ի՞նչ գույք եւ դրամական միջոցներ է հայտարարագրել նախարար Զարուհի Բաթոյանը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է բնակարան:
Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ . Զ. Բաթոյանի դրամական միջոցները կազմել են 500 000 ՀՀ դրամ եւ 335 եվրո: 2019թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը, Զարուհի Բաթոյանը զբաղեցնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:
Հավելենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին նա ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim