Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա
Ոստիկանության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները ձերբակալել են տրավմատիկ զենքով հրաձգությամբ վիճաբանության չորրորդ մասնակցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Նիժեգորոդ մարզի ՆԳՆ-ի գլխավոր վարչության տարածած հաղորդագրությանը:
«Հայտնաբերվել է մեքենա, որի ղեկին եղել է վիճաբանության մասնակցիներից մեկը, ենթադրաբար կրակողը: Տրավմատիկ ատրճանակը առգրավվել է, տղամարդը տեղափոխվել է ներքին գործերի մարմիններ», - նշվում է հաղորդագրությունում:
Կատարվածի կապակցությամբ ստուգում է կատարվում, որի արդյունքներով դատավարական որոշում կընդունվի:
Ավելի վաղ «360»-ը հաղորդել էր, որ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա: Տղամարդը վիրավորվել էր ուսից:
NN.RU -ի թղթակիցը կարողացել էր Ռոսգվարդիայի ներկայացուցչից մեկնաբանություն ստանալ, որը հայտնել է, որ հրաձգության կասկածյալները ձերբակալվել են:
MK-ն, ուժային կառույցներին վկայակոչելով, հաղորդում է, որ նախնական տվյալներով Նիժնի Նովգորոդում՝ №121 դպրոցի մոտ հրաձգությունը քրեական վիճաբանություն է եղել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim