Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Դատախազության ուսումնասիրությունների հիման վրա պետբյուջե է վերադարձվել 700 մլն դրամ

Դատախազության ստորաբաժանումների, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության եւ տարածքային դատախազությունների կողմից պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված համակարգված աշխատանքի եւ նախաձեռնողականության արդյունքում 2018թ. ընթացքում բացահայտվել են հանրապետության գրեթե բոլոր մարզերում հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում տեւականորեն գործած կոռուպցիոն չարաշահումների մեխանիզմներ: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվել պարարտանյութի եւ սերմերի մատակարարմամբ զբաղվող պարտապան ընկերություններից բյուջետային վարկերի վերադարձման ուղղությամբ

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673.895.752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին:


ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396.000.000 ՀՀ դրամ:

Այսինքն ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700.000.000 ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե:

Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:

Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի գծով շուրջ 165.000.000 ՀՀ դրամի, իսկ սերմերի գծով շուրջ 642.000.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունները՝ նույն գումարի չափով նվազեցնելով պետական բյուջեի հանդեպ մատակարար ընկերությունների վարկային պարտավորությունները: Սերմերի գծով 31.847.700 ՀՀ դրամ գումար ՀՀ կառավարության որոշմամբ չի ներվել՝ սահմանված չափաքանակից ավելի հատկացված լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ մարզերի դատախազությունների եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ շահառուներին պարարտանյութերի եւ սերմերի տրամադրման, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման գործընթացի արժանահավատությունը ստուգելու վերաբերյալ:

Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի շահառուները բազմաթիվ դեպքերում տեղյակ չեն եղել ծրագրերից եւ փաստացի դրանց չեն մասնակցել, կամ կատարել են պարտավորությունները, սակայն համայնքների ղեկավարների կողմից դրանք բյուջե չեն մուտքագրվել, իսկ հետագայում կեղծ տեղեկատվություն են ներկայացրել ծրագրին չմասնակցած կամ պարտավորությունները մարած շահառուների ենթադրյալ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որոնք ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներվել են:

Բացահայտված առերեւույթ հանցագործությունների փաստերով 2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի), 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութության), 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի (յուրացնելու կամ վատնելու) հատկանիշներով պարարտանյութերի գծով հարուցվել է 25, իսկ սերմերի գծով՝ 49 քրեական գործ:

Հարուցված քրեական գործերով, առերեւույթ հանցագործության հետեւանքով պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 92.947.440 ՀՀ դրամ: Քրեական գործերով ձերբակալվել են 4 պաշտոնատար անձինք, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ:

Քննության ընթացքում վերականգնված վնասի չափը կազմել է շուրջ 32 մլն դրամ: