Խաչիկը 10 րոպեի տարբերությամբ երկու խանութ է թալանել, հաջորդ օրը՝ ձերբակալվել
Փետրվարի 27-ին տասը րոպեի տարբերությամբ Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ են կատարվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ժամը 15-ն անց 50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ հնչեց, որ Մյասնիկյան փողոցի խանութներից մեկը զինված տղամարդ է մտել, փող պահանջել և ստանալուց հետո փախել։ Ժամը 16-ի սահմաններում նույնաբովանդակ ևս մի ահազանգ ստացվեց։ Այս դեպքում ատրճանակի նմանվող առարկայով զինված տղամարդը Արտաշատի Մարքսի փողոցի խանութներից մեկն էր մտել, դարձյալ փող պահանջել ու ստանալուց հետո փախել։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, Արարատի մարզային վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, մի քանի ուղղությամբ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ՝ նախ պարզելով, որ երկու դեպքում էլ ավազակային հարձակումը կատարել է նույն անձը։ Տուժողները կողմնորոշիչ որևէ տեղեկություն չհայտնեցին․ հարձակվողը դեմքը քողարկել էր։
Փետրվարի 28-ին Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվեց և կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեց հենց Ոստանում ապրող Խաչիկ Վարդանյանը։ Նա ոստիկանությունում հայտնել է, որ ավազակային հարձակումները ինքն է կատարել, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ 29-ամյա Վարդանյանը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ հանցագործության գործիքը հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim