Տեղեկատվության մենաշնորհի պահպանումն անհնար է. «Երկիր Ծիրանի»
Լրատավամիջոցների նկատմամբ փորձ է կատարվում կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված չեն օրենքով եւ հակասում են ժողովրդավարական արժեքներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Հայտարարությունում ասվում է.
«Երեւան քաղաքի ավագանին տարիներ առաջ որոշումներ էր կայացրել Երեւանի՝ Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի ոչ բարեկարգ տարծքները տրամադրել տարբեր լրատվամիջոցներին՝ իրենց աշխատանքային գործունեության համար: Սույն որոշումների հիման վրա «Հայելի ակումբը», «Հրապարակ» օրաթերթը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը եւ այլ լրատվամիջոցներ բարեկարգելով տրամադրված տարածքները իրականցրել են բարեխիղճ մասնագիտական գործունեություն` իրացրել են ազատորեն արտահայտվելու իրավունքը։ Տարածել են քաղաքացիների տարբեր կարծիքներ, տեղեկություններ եւ գաղափարներ՝ առանց պետական մարմինների միջամտության եւ գրաքննության։
Այս ազատությունների իրականացումը այսօր փորձում են ապօրինի սահմանափակել: Լրատավամիջոցների նկատմամբ փորձ է կատարվում կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված չեն օրենքով եւ հակասում են ժողովրդավարական արժեքներին:
Երեւանի քաղաքապետարանը առանց իրավական հիմնավորման, անտեսելով Երեւանի ավագանու որոշումները, լրատվամիջոցներին ծանուցում է ներկայացրել հինգ օրվա ընթացքում տարածքները ազատելու մասին:
Ակնհայտ է, որ լրատավամիջոցների օրինական գործունեությանը խոչընդոտելը Երեւանի քաղաքապետի հեղինակային մտահաղացումը չէ եւ ինքնուրույն նախաձեռնությունը չէ, այս ապօրինի միջամտությունը` համակարգված եւ համաձայնեցված գրոհ է խոսքի ազատության դեմ:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության նկատմամբ գրոհ իրականացնելու դերի ստանձնումը, Երեւանի քաղաքապետի միջոցով (այլ միջոցներով եւս) եւ հորդորում խոսքի ազատության սահմանափակման հեղինակներին ականջալուր լինել ժամանակակից փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկոյամայի խոսքին` «Տոտալիտար կառավարումը պահանջում է ռեժիմի տեղեկատվության մենաշնորհի պահպանում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները, այն անհնար դարձնելով, տրոհում են ռեժիմի հզորությունը»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim