Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները. հայտարարություն
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնության վերաբերյալ, որով լրատվվամիջոցները ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։
«Փետրվար ամսին և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ Երևանի քաղաքապետարանից ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։ Ընդ որում, որպես կանոն, դրա համար տրվել է 5 օր։ Այսպիսի հապճեպ և կտրուկ քայլերի անհրաժեշտությունը չի կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում քաղաքապետարանի հավելյալ պարզաբանումը, որ ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման և որ 5 օրը վերջնաժամկետ չէ ու չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը, ինչպես նաև հավաստիացումը, որ յուրաքանչյուր դեպքով կկայացվի առանձին որոշում։
Այդուհանդերձ, քանի որ այս անհեռատես որոշումն ու դրանից բխող քայլերը սպառնում են լրատվամիջոցների բնականոն գործունեությանը, պահանջում ենք.
ՀՀ կառավարությունից՝ անդրադառնալ ԶԼՄ-ներին տարածքներ տրամադրելու խնդրին և համակողմանի ու լայն քննարկումների միջոցով գտնել հավասարակշռված լուծումներ,
Երևանի քաղաքապետարանից՝ դադարեցնել սկսած գործողությունները և չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները, նախաձեռնել քննարկումներ և բանակցություններ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ առաջարկելով մոտեցումներ՝ հետագայում հարցի համակողմանի լուծման համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցների ղեկավարներին՝ չդրամատիզացնել իրավիճակը և հաշվի առնելով պաշտոնական պարզաբանումները՝ բանակցել քաղաքապետարանի հետ՝ ներկայացնելով սեփական առաջարկություններն ու պահանջները։ Պատրաստ ենք օգտակար լինել այդ գործընթացին՝ ներկայացնելով մեր տեսակետներն ու լուծումները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»,– ասվում է հայտարարություններում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim