ԱԳՆ-ը դժգոհում է 12 տարվա «Մերսեդեսից»
Կառավարության վաղվա նիստում կորոշի Արտաքին գործերի նախարարությանը ամրացված 2003 թ-ի արտադրության Audi A6 L-1.8 ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2019 թ. հունվարի 19-ին ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված 2016 թվականի արտադրության 27,669.0 հազ. դրամանոց Mercedes-Benz S 350 ավտոմեքենան ամրացնել Արտաքին գործերի նախարարությանը:
Հիմնավորումն այն է, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված՝ 2016թ. արտադրության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենան տեղափոխվել է Հայաստան՝ Արտաքին գործերի նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով։
Ներկայումս նախարարության կողմից օգտագործվում է 12 տարվա վաղեմության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենա, որի մաշվածության պատճառով ընթացիկ վերանորոգումների հաճախակի կարիք է առաջանում։
Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 17 փետրվարի 2005թ. № 194-Ն որոշմամբ հաստատված Հավելված 2-ում սահմանված սահմանաչափը (17 ավտոմեքենա), հետևաբար առաջարկվում է Արտաքին գործերի նախարարությանը ամրացված 2003թ. արտադրության Audi A6 L-1.8 ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Չնայած ավտոմեքենայի բնականոն մաշվածությանը՝ այն պիտանի է շահագործման համար։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim