Ստավրոպոլում միկրոավտոբուս է շրջվել. տուժել են Հայաստանի 6 քաղաքացի
Ստավրոպոլի երկրամասի գյուղերից մեկի մոտ միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, կան տուժածներ, ենթադրվում է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են։
Ստավրոպոլում միկրոավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով տուժել են վեց մարդ։ Այս մասին հայտնում է երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունը։
ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարովը տեղեկացրել է, որ պատահարի մասին հայտնի է դարձել ժամը 12–ին (Երևանի ժամանակով 13։00)։
«ՃՏՊ–ն տեղի է ունեցել Կոչուբեևսկոե գյուղից 10 կմ հեռավորության վրա։ Մասնավոր անձին (Հայաստան) պատկանող Mercedes միկրոավտոբուսը կողաշրջվել է, մեքենայում եղել են 6 մարդ` երեք կին և երեք տղամարդ, ներառյալ վարորդը։ Երեխաներ չկան», – նշված է հաղորդագրության մեջ։
Հայտնի է նաև, որ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ուղևորները Նևինոմիսկի քաղաքային հիվանդանոցի ճանապարհին են։ Շրջանի իշխանությունները կապ են հաստատել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
«ՃՏՊ–ի վայրը շղթայել են ոստիկանները։ Դեպքի վայրում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։ Տեղեկությունը ճշտվում է», – հավելել են գերատեսչությունից։
Ճանապարհային ոստիկանության տվյալներով` միկրոավտոբուսն ուղևորափոխադրումներ է իրականացնում Հայաստան–Դոնի Ռոստով երթուղով։
Նշվում է, որ վարորդը երթևեկության ձախ գոտին փոխելու ընթացքում վտանգավոր արագությամբ է ընթացել, հաշվի չի առել իրադրությունը, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և շրջվել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim