Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի շնորհիվ Ձեր երեխաները գործնականում կսովորեն վարվեցողության ճիշտ կանոնները

Էթիկայի կանոններն իմանալը բավարար չէ: Առավել կարևոր է դրանց ճիշտ կիրառումը առօրյայում: Իսկ այդ հարցում Ձեր լավագույն օգնականը «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնն է: 2018 թվականի սեպտեմբերից գործող կենտրոնն արդեն հասցրել է իր կարճաժամկետ ծրագրերում ընդգրկել 1-5 դասարանի զգալի թվով երեխաների:
«Ալբուս» կենտրոնը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ից մինչև 18:00-ն: Կենտրոնում դասավանդվում է գործնական էթիկա, ընդհանուր զարգացվածության հիմունքներ, արվեստ, գեղաքայլք, պարարվեստ, ոճ և դիզայն, հոգեբանություն: Հավելյալ իրականացվում է օտար լեզուների ուսուցում և 1-5-րդ դասարանի առարկաների դասապատրաստում: Կիրառվող ինտերակտիվ խաղերն ու ուսումնական արդի մեթոդներն օգնում են երեխաներին ավելի հեշտ յուրացնել մատուցվող նյութը՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Տեխնիկապես հագեցած լսարաններում երեխաները կարող են տեսանյութեր, ֆիլմեր դիտել, քննարկել դրանք միասին, ընթերցանության ժամերին հետաքրքիր գրքեր կարդալ: «Ալբուս»-ում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները՝ դասընթացները երեխաների համար ամենագրավիչ ու հետաքրքիր ձևով անցկացնելու համար:
Երեխաներին դեռ փոքր տարիքից պետք է սովորեցնել էթիկայի կանոնները՝ սկսելով ամենապարզից՝ հիգիենայի ճիշտ պահպանումից, ընթրիքի սեղանից, հասարակական տրանսպորտից ճիշտ օգտվելուց և այլն: Օրինակ, ուտելու ընթացքում պատառաքաղը պետք է բռնել, աջ, իսկ դանակը ձախ ձեռքով, ծամելու ընթացքում չպետք է զրուցել, գդալով պետք է ուտել այն, ինչ հնարավոր չէ ուտել պատառաքաղով, ճաշկերույթն ավարտելուց հետո դանակն ու պատառաղաքը պետք է դնել ոչ թե ափսեի կողքին կամ սեղանին, այլ ափսեի մեջ: Կամ հասարակական տրանսպորտ բարձրանալիս արմունկներով չպետք է հրել մյուսներին, չպետք է բարձր խոսել, ծիծաղել: Հասարակական տրանսպորտում չպետք է ուտել կամ հասարակական տրանսպորտ բարձրանալ, ասենք, պաղպաղակը ձեռքին։
Ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի և բնության մասին, ինչպես ճիշտ շփվել ընկերների հետ, ինչպիսի պահվածք դրսևորել մշակութային վայրերում: Ձեր երեխաները գործնականում կսովորեն վարվեցողության այս բոլոր կանոնները հենց այստեղ՝ «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնում: Ի դեպ, կենտրոնն ունի փորձառու մասնագետներ նախագահի արարողակարգից, Օպերայի և բալետի թատրոնից և այլն: Քանի որ Հայաստանում էթիկայի մասնագետներ գտնելը դժվար է, կենտրոնը ևս սեմինարների միջոցով պատրաստում է էթիկայի մասնագետներ: «Ալբուս»-ում մեծապես կարևորվում է նաև անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխային: Ամեն մի խմբում ընդգրկված է 12 երեխա, որպեսզի ուսուցիչը կարողանա անհատապես աշխատել յուրաքանչյուրի հետ:
«Ալբուս»-ի տնօրեն Սաթինե Ղարաքեշիշյանը արդեն 13 տարի է, ինչ կրթական ոլորտում է, և հասկացել է, որ էթիկայի բացն այս ոլորտում մեծ է: ԽՍՀՄ տարիներին դպրոցներում էթիկա առարկա է դասավանդվել, որը, սակայն, հետագայում կրթական ծրագրից հանվել է:
«Խորությամբ ուսումնասիրելով և հաշվի առնելով արտերկրի հաջող փորձն էթիկայի ոլորտում, և դրա անհրաժեշտությունը Հայաստանում՝ մենք որոշեցինք էթիկայի կենտրոն հիմնել: Արդեն իրականացրել ենք աշնանային և ձմեռային երկշաբաթյա ծրագրեր: Շուտով կմեկնարկի նաև մեր գարնանային երկշաբաթյա ծրագիրը՝ նախատեսված 5-8 տարեկան երեխաների համար: Մեր գլխավոր նպատակը՝ ամբողջական տարեկան ծրագրի իրականացնումն է, ինչը հնարավորություն կտա ընդգրկել 1-5-րդ դասարանի ավելի մեծ թվով աշակերտների: Տարեկան ծրագրին մասնակցող երեխաները կարող են այցելել կենտրոն դպրոցի դասերից հետո, կեսօրին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն: Կենտրոնը տրամադրում է միակողմանի տեղափոխման ծառայություն՝ սանի դպրոցից կենտրոն ուղղությամբ, և մեկանգամյա սնունդ»,- ասում է մեր զրուցակից Սաթինե Ղարաքեշիշյանը:
Ի դեպ, կենտրոնի անունն էլ պատահակն ընտրված չէ: Ալբուսը լատինական ծագում ունեցող բառ է, նշանակում է սպիտակ կարապ, ինչը խորհրդանշում է գրացիա, ճիշտ կեցվածք և պահվածք: «Ալբուս»-ում ամեն ինչ հենց այդ գաղափարի շուրջ է ստեղծված: Կենտրոն ընդունվող յուրաքանչյուր սան ունենում է իր փոքրիկ անվանական կարապը, որի համար փետուրներ է հավաքում դասավանդվող առարկաներից: Փետուրների վրա էլ գրվում են որակներ: Սա երեխաներին ոգեշնչող գաղափար է: Ծրագրի ավարտին երեխաներն իրենց կարապները տուն են տանում, իսկ ծնողներն էլ տեսնում են, թե այդ 1-2 շաբաթվա ընթացքում երեխաներն ինչ որակներով են տուն վերադարձել:
«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի բարձրակարգ մասնագետների մշակած ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնել դպրոցական տարիքի երեխաների զարգացվածության մակարդակը, ինքնավստահությունը և ստեղծել ինքնադրսևորման յուրօրինակ միջավայր: