Վրաերթի են ենթարկվել վարչապետի օգնականն ու Վարդան Զադոյանը
hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ երեկ վթարի են ենթարկվել ՈՒՀԱ-ի անդամներ Վարդան Զադոյանն ու Արտակ Գասպարյանը, որը վարչապետի օգնականն է և քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերը։ Պարզվեց՝ վթարը վրաերթի տեսքով է եղել, Զադոյանին ու Գասպարյանին փողոցում վրաերթի է ենթարկել մի մեքենա, որը հետո հայտնի «կավեէնշիկներին» տեղափոխել է հիվանդանոց։
«Մենք ոտքով ման էինք գալիս, մեզ գցեցին տակը»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Զադոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Մերգելյան ինստիտուտի ցայտաղբյուրի մոտ, մեքենան հետընթացի ժամանակ է հարվածել նրանց։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել, կոտրվածնքեր ունեն, հիմա գտնվում են հիվանդանոցում։
«Արտակը ուսի հետ խնդիր ունի, կոտրվածք է, սպասում է՝ զննեն, ասեն՝ վիրահատվելու է, թե ոչ։ Իմ դեպքում գլխի վնասցվածք է ու թևի կոտրվածք։ Ես «Հանրապետական» հիվանդանոցի ռեանիմացիայում եմ, Արտակ Գասպարյանը՝ Չարխչյան կենտրո՞ն, հա՞, ոնց է կոչվում, էդտեղ է»,-ասաց Զադոյանը, ում նշած Չարխչյան կենտրոնը, իրականում, «Իզմիրլյան բժշկական կենտրոնն է»։
Հարցին՝ անհանգստանալու շա՞տ բան կա, Զադոյանը նախ արձագանքեց․ «Չէ, ո՞վ պիտի անհանգստանա, բացի իմ հարազատներից, սիրելիս, ինչի՞ մասին է խոսքը»։ Ապա, երբ ճշտեցինք, թե անհանգստացնո՞ղ է վնասվածքների վիճակը, ասաց, որ դեռ պետք է զննեն, հասկանան՝ ենթակա է վիրահատության, թե ոչ, ինչպես են կպցնելու, ինչ են անելու։
Իսկ ինչ մեքենա է եղել, և արդյոք որևէ գործ հարուցվե՞լ է դեպքի առթիվ, պարոն Զադոյանն ասաց․ «Չէ, մեքենան հետևից է մեզ հարվածել, մենք չենք հիշում մեքենան։ Արդեն ընթացքում էնտեղ երևի վարչությունից մարդիկ եկան, պարզեցին՝ ինչ մեքենա է, ով է․․․ բայց չգիտեմ՝ գործ հարուցվել է, թե ոչ, մեզ ամեն դեպքում, ոչ մի բան չեն հարցրել, մեզ ոչ ոք ոչ մի ձև չի դիմել»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim