Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Սա քաղաքական հետապնդում է մայր բուհի նկատմամբ

Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այս բուհի շուրջ տեղի են ունենում շատ մութ պրոցեսներ և դրանք այլ կերպ, քան քաղաքական ճնշումները որակել հնարավոր չէ. Նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը՝ ԵՊՀ-ում կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում:

Նա նշեց, որ հունվարի 21-ին նոր Հայաստանի կողմից ձևավորված բուհի հոգաբարձուների խորհուրդն իր դրական եզրակացությունն է տվել բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի կատարողականին: «Նրանք դրական են գնահատել Արամ Սիմոնյանի աշխատանքը, իսկ անցյալ ուրբաթ, ինչ-որ գաղտնիության պայմաններում, նույն խորհրդի անդամները գաղտնի կերպով նախաձեռնել են խորհրդի նիստ և բարձրացրել են նույն ռեկտորի պաշտոնանկության հարցը»,- ասաց նա և նշեց, որ ռեկտորի պաշտոնանկությանը հարցը քննարկելու են ամսի 28-ին ժամը 11-ին:

Նա ընդգծեց, որ վարչապետի օրինակով իրենք այդ օրը փորձելու են շրջափակել բուհը և խանգարել նրանց:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ իր համար սա խիստ անհանգստացնող երևույթ է: «Ես այս հարցը դիտարկում եմ առաջին հերթին իրավական մշակույթի տեսանկյունից: Մարդիկ, որ նոր գործընթաց են ստեղծում, բոլորիս խնդիրն է փորձել մարդկանց սխալները ցույց տալ: Ես հույս ունեմ, որ մարդիկ կվերադառնան դեպի իրավական ճանապարհ: Այս իրավիճակը իրավական վակուում է: Մայր բուհի ռեկտորին պաշտոնանկ անելու հարց է բարձրացվում խորհրդի կողմից»,- ասաց նա և նշեց, որ դեռ պետք է պարզեն՝ ով է հրավիրել այդ նիստը:

ԵՊՀ խորհրդի նիստ պետք է հրավիրի կամ խորհրդի նախագահը, կամ խորհրդի կազմի մեկ երրորդը:

«Ինչո՞ւ այդ մասին հասարակությունը չի տեղեկացվել, դա անկարևոր հարց էր: Խնդիր է, որ մայր բուհի, ինչպես նաև մյուս բուհերի կառավարման խորհրդի 50 %-ը նշանակվում է կառավարության կողմից:

Այսինքն` պատկերացնում ենք, որ ցանկացած պահի հնարվոր է բուհի կառավարիչ փոխել»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ անձինք կարևոր չեն: «Մենք խոսում ենք սկզբունքների մասին, ինչ սկզբունքով պետք է գործի մայր բուհի ղեկավարությունը: Ընդունենք` նախկինում ամեն ինչ վատ է եղել, ինչո՞ւ եք դուք շարունակում: Այս իրավիճակն անընդունելի է, պետք է պարզաբանում տրվի` ո՞վ է հրավիրել նիստը, ի՞նչ հիմքերով է այն հրավիրվել, արդյոք իրավական առումով ընդունելի՞ է, որ խորհուրդը քննարկի ռեկտորի հրաժարականի հարցը: Հիմա չենք կարող այլ բան ասել, քան որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Մելիքյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն էլ, ով նույնպես ներկա էր ակցիային, Tert.am- ի հետ զրույցում նշեց, որ ԿԳ նախարարն ակնհայտ ասաց, որ ԵՊՀ ռեկտորը պետք է հեռանա: «Սա ակնհայտ քաղաքական որոշում է: Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի կողմից եղել է կանխավ արված հայտարարություն, հենց սկզբից եղել է այդ գործընթացը, որը բացարձակապես կապ չունի ռեկտորի ակադեմիական ունակությունների հետ, դա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- ասաց նա և հավելեց, որ նրանց կհաջողվի փոխել Արամ Սիմոնյանին:

«Նրանք կհասնեն իրենց նպատակին և Արամ Սիմոնյանն այլևս չի պաշտոնավարի»,- ասաց նա: