Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Սա ուղղակի աբսուրդի թատրոն է». Մշակույթի նախարարության որոշումն անակնկալի է բերել արվեստագետներին

Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից որոնք է առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այսպես՝ առաջարկել են լուծարել.

«Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը: Լուծարման հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

«Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ. նշված է, որ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները թերի են իրականացվում: ՊՈԱԿ-ը վաղուց վերածվել է շահութաբեր բիզնես կազմակերպության և այլևս պետական հովանավորության կարիք չունի։ Առաջարկվում է ՊՈԱԿ-ի պահպանման համար նախատեսված գումարներն ուղղել երգարվեստի ժանրի ծրագրերի իրականացմանը, իսկ ՊՈԱԿ-ին ամրագրված տարածքը տրամադրել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին:

«Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ՝ լուծարման հիմք նշվում է՝ իրականացվող գործառույթները համընկնում են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, հետևաբար առաջարկվում է ներառել վերջինիս կազմում:

«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա» ՊՈԱԿ, որը նույնպես, գտել են, որ իրականացվող գործառույթները համընկնում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, ուստի պետք է վերակազմավորել և ներառել նոր ստեղծվելիք ՊՈԱԿ-ի կամ հիմնադրամի կազմում:

«Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկում են վերակազմավորել՝ որպես Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մասնաճյուղ կամ նույնիսկ բաժին:

«Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկվում է լուծարել՝ մասնավոր կարգավիճակի անցնելու նպատակով:

«Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի դեպքում առաջարկվում է միավորել Պարոնյանի թատրոնին կամ լուծարել՝ պետական կարգավիճակից մասնավորի անցնելու նպատակով:

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես վերակազմավորվելու է, և առաջարկվում է օպտիմալացնել, որից հետո միացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին:

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ն առաջարկել են միավորել Կամերային երաժշտության ազգային կենտրոնին: Նշենք, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը գործում է «ազգային» հատուկ կարգավիճակով:

«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը՝ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին: Կա նաև «Ալեքսանդր «Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դարձնելու առաջարկությունը:

168.am-ը կապ հաստատեց վերը նշված կազմակերպությունների ղեկավարների հետ: Նրանք նշեցին, որ այս մասին տեղեկացել են մամուլից և չեն հասկանում, թե ինչո՞ւ իրենց տեղյակ չի պահվել:

«Տեղյակ ենք այնքանով, որքանով որ դուք եք տեղյակ»,- եղավ շատերի պատասխանը:

«Մշակույթի նախարարության կողմից որևէ պարզաբանում չի եղել: Վերջիվերջո, նշված տեղերում աշխատում են արվեստին նվիրված մարդիկ, և, եթե նրանք քննարկումներ են ունեցել կամ նման բան են ուզում անել, տարօրինակ է, որ որևէ մեկի կարծիքը չեն հարցրել: Ինչո՞ւ այդ մասին պետք է իմանանք որևէ թերթից կամ կայքից: Եվ, հետո, եթե նման քննարկումներ եղել են, ինչո՞ւ մենք տեղյակ չենք: Ցանկում ՊՈԱԿ-ների կեսն ընդգրկված էր: Թատրոնների մեծ մասի անունը կար՝ բացի մի երկուսից: Կամ տուն-թանգարանի ու թանգարանի զավեշտալի միացման որոշումը: Չենք հասկանում՝ արդեն Կառավարությունում քննարկվող նախագի՞ծ է, թե՞ ոչ: Սա ուղղակի աբսուրդի թատրոն է:

Այստեղ 1000-ավոր արվեստագետների խնդիրը կա, որովհետև յուրաքանչյուր ՊՈԱԿ-ում ամենաքիչը 50-60 մարդ է աշխատում, և որպես ղեկավարներ՝ նրանց պետք է կարողանանք որևէ պատասխան տալ, չէ՞: Պաշտոնական տեղեկություն շուտ պետք է տային, մենք պետք է այդ ամենի ընթացքին հետևեինք, քննարկումներ լինեն, թե չէ իրար հետևից գրել են՝ լուծարել, լուծարել, միացնել: Իսկ ո՞ւմ են հարցրել, կարծիք կարելի՞ էր գոնե հարցնել»,- մեզ հետ զրույցում ասաց «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:

«Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ի տնօրեն Սամվել Մեսրոպյանն էլ նշեց. «Ցավոք, ես տեղյակ չեմ, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու, ո՞նց են սա պատկերացնում, ուստի կխուսափեմ կարծիք հայտնել: Պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվում, ու ի՞նչ են առաջարկում: Միայն ոչ պաշտոնական տեղեկություն ունենք»:

Կապ հաստատեցինք նաև Մշակույթի նախարարության հետ: Նրանք խոստացան մի փոքր ուշ պատասխանել հարցերին:

168.am