Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

2018-ի հարկերի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017-ի գործունեության արդյունքների հիման վրա

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 2018 թվականի վճարված հարկերին: Ըստ հայտարարության՝ 2018-ի հարկերի գումարի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017 թվականի առևտրային գործունեության արդյունքների հիման վրա՝ կրելով 2016 թվականի համեմատ մետաղների միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների, պղնձի խտանյութի արտադրության ծավալների և 2018 թվականին ընկերության կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճի ուղղակի ազդեցությունը:

Վերջին շրջանում հաճախակի անդրադարձ է կատարվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը և նրա կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրին:

Միանգամայն ընդունելի ենք համարում հասարակական առողջ հետաքրքրությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս՝ երկրի առաջատար ձեռնարկություններից մեկը լինելու հանգամանքը (արտադրության ծավալներով, վճարված ռեկորդային հարկերով, աշխատատեղերի քանակով, սոցիալական ծրագրերով և այլ ցուցանիշներով), ինչպես նաև բարձր ենք գնահատում կարծիքի արտահայտման՝ ներառյալ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունը: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ծանուցել, որ այդ ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց իրավունքներն ու օրինական շահերը:

Խիստ մտահոգիչ է հատկապես տեղեկատվություն տարածողների անիրազեկվածության մակարդակը, ինչն, առաջին հերթին, անարգանք է լսարանի նկատմամբ:

Օրինակ, վկայակոչվում են ընկերության կողմից 2017 և 2018 թվականներին վճարված հարկերի վերաբերյալ տվյալներ, դատողություններ են կատարվում այդ պարտավորությունների ձևավորման ճանապարհների, ընկերության ստացած եկամուտների մասին՝ տեղյակ չլինելով անգամ հանրային հարթակներում հասանելի աղբյուրներում տեղադրված տվյալներին: Մասնավորապես, 2019 թվականի հունվարին հրապարակվել է Հայաստանի ԱՃԹՆ (EITI) առաջին զեկույցը` 2016 և 2017 թվականների համար, որը պարունակում է բավականին մանրամասն տվյալներ՝ ընկերության նշված տարիների գործունեության մասին (արտադրության և իրացման ծավալներ, արտահանում, վճարված հարկեր, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, սոցիալական և բարեգործական հատկացումներ և այլն) (հասանելի է www.eiti.am կայքում): Այդ տվյալները անկախ աուդիտորի («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ) կողմից համադրվել են նաև պետական իրավասու մարմինների ներկայացրած համարժեք տվյալների հետ՝ ապահովելով դրանց բազմակողմանիությունը և արժանահավատությունը:
Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ բարձրաձայնված որոշ հարցերի վերաբերյալ, պարզաբանում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը յուրաքանչյուր տարվա համար հարկերը հաշվարկում և վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներառյալ նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կանխավճարներ և վերջնավճարներ կատարելու միջոցով:

Ընդ որում, համապատասխան հարկման բազայի ձևավորումը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալներով և մետաղների միջազգային շուկայում ձևավորված գներով:

Տվյալ պարագայում, 2018 թվականի վճարված հարկի գումարի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017 թվականի առևտրային գործունեության արդյունքների հիման վրա՝ կրելով 2016 թվականի համեմատ մետաղների միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների, պղնձի խտանյութի արտադրության ծավալների և 2018 թվականին ընկերության կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճի ուղղակի ազդեցությունը:

Հատկանշական է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, անկախ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դժվարություններից, միշտ պահպանել է սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղվող հատկացումները. այդ նպատակներով ընկերությունը տարեկան տրամադրում է մոտ 5 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Ընդ որում, դրանք չեն ներառում մարզի զարգացմանն ուղղված այնպիսի խոշոր բարեգործական ծրագրերին հատկացումները, ինչպիսիք են, օրինակ, Կապանի օդանավակայանի վերագործարկմանն ուղղված և ուղղվելիք ծախսերը:

Ելնելով որդեգրված սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներից՝ իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որպես կանոն, հանրայնացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր նվազագույն տեղեկատվությունը, չցանկանալով դրան գովազդային երանգ տալ: Նույն սկզբունքին հավատարիմ ենք մնալու նաև հետայսու:

Ինչևէ, հակված չենք բանավեճի բռնվելու և համարժեք հռետորաբանությամբ արձագանքելու բոլոր մտացածին հայտարարություններին ու հրապարակումներին, սակայն պատրաստ ենք և ունակ ենք բոլոր հարթակներում սահմանված կարգով պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա տքնաջան ու նվիրական աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի (ավելի քան 4 500 հոգի) իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը»: