Հաստատվեց 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիների ՀՀ վերադառնալու ժամկետի երկարացման նախագիծը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հեղինակ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առաջարկում են օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվական մարտի 1, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք ազատվել քրեական հետապնդումից:
Գորգիսյանի խոսքով՝ 2019թ.-ի մարտի մեկը ավելի լայն հնարավորություն կտա նաև այն երիտասարդներին, որոնց 27 տարեկանը լրանալու է այս տարվա երեք ամիսներին:
Նշենք, որ գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ 2017թ. վերջ, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից:
Գորգիսյանն առաջարկեց 24-ժամյա ռեժիմով քննարկել, որպեսզի արագ օրենքը մտնի ուժի մեջ:
Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ գրեթե ամեն տարի գործողության ժամկետը երկարացնելու համար նախագիծ է բերվում, և մարդիկ գիտեն, որ կարող են վճարել և ազատվել քրեական հետապնդումից:
«Մարդիկ սպասում են, մի քանի տարի էլ դեռ կթաքնվեն, տարիքը կլրանա, կգան, գումարը կմուծեն. այս հարցին վերջնական լուծում պետք է տալ: Ինչքան գիտեմ, 11,000 մարդ ունենք դրսում, հարցի լուծման համար երկար ժամանակ է պետք»,-ասաց նա:
Գորգիսյանն ասաց, որ նախորդ կառավարության ժամանակ այս հնարավորությունը եղել է, և նրանք գնացել են ակնկալիքով, որ կարող են վերադառնալ: «Հիմա ուղղակի զրկել այդ ակնկալիքից, կարծում եմ, ճիշտ չէ, և պետք է հնարավորություն տալ քաղաքացիներին վերադառնալ, իսկ հետագայում պատրաստ ենք նստել ամբողջ հանձնաժողովում և Սփյուռքի նախարարության և ՊՆ-ի հետ գտնենք ինչ-որ լուծում, որ և՛ պետությունը չտուժի, և՛ քաղաքացին»:
Հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հավելեց, որ նախաձեռնությունը համարում է նպատակահարմար, և պետք է մարդկանց հնարավորություն ընձեռնել վճարել սահմանված վճարը ու ազատվել, ինչն էլ կնպաստի ՀՀ քաղաքացիների ՀՀ վերադառնալուն:
Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն և մտավ առաջիկա քառօրյայի օրակարգ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim