Ո՞վքեր կարող են դիմել Հայնրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:
Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը լրագրության, իրավագիտության և հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր ու որակյալ մասնագետ է, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է հայոց լեզվին:
Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը և որոշում է կայացնում մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց:
Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim