Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է համապատասխանում իրականությանը,Հայաստանում վերջապես կոռուպցիա կա՞, թե՞ չկա
«168 ժամը» գրում է. «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 և ավելի:
«ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»:
Նույն օրը՝ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա կա, և դրա դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Այս հայտարարություններն իրենցում որևէ նորություն չեն պարունակում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ կոռուպցիա եղել է և կա։
Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց մի քանի առիթներով ունեցած ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։
Հայտարարել է այնպիսի վստահությամբ, որ կոռուպցիայի մասին ցանկացած պնդում կարող էր ընկալվել՝ որպես զրպարտանք։ Հիմա մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ ԱԱԾ պետը հայտարարում են, թե Հայաստանում կոռուպցիա կա։ Քաղաքացուն, հպարտ քաղաքացուն մնում է ընտրություն կատարել՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է համապատասխանում իրականությանը և ո՞րն է իրականության խեղաթյուրում՝ Հայաստանում վերջապես կոռուպցիա կա՞, թե՞ չկա։
Էսթետիկապես, իհարկե, հաճելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիա չկա, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա կա, պարզապես փոխվել են կոռուպցիոն սխեմաներն ու դերակատարները։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արժանահավատությունը պարզելը կարևոր է մեկ այլ առումով ևս։
Ըստ ամենայնի, այս ամիսների ընթացքում իրավիճակ է փոխվել, կամ Նիկոլ Փաշինյանին այլ տեղեկություններ են փոխանցվել, որոնց հիման վրա նա հայտարարում է, թե կոռուպցիա կա։
Նա հայտարարել է նաև, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Հայտարարել է մի քանի ամիս առաջ։ Հետաքրքիր է՝ իսկ Հայաստանում օլիգարխներ կա՞ն, թե՞ չկան։ Դատելով խոշոր հարկատուների ցանկից՝ նախկին օլիգարխները վերածվել են շարքային խոշոր գործարարների»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim