Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Լիդիան Արմենիան» ի սկզբանե բնապահպանական անհրաժեշտ միջոցառումները չի արել, հիմա փորձում է վնասը գցել պետության վրա

«Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձում է բոլոր վնասները գցել պետության վրա, դա իրենց գործելաոճն է, ողջ շինարարության փուլում իրենք փնտրել են մեղավորներ, և բոլորը մեղավոր են, բացի իրենցից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի շահագործման դեմ ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ 2018-ի հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով ընկերությունը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում: Նշվել էր, որ ընկերությունը չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։

Բունիաթյանի խոսքով՝ այնտեղ կարող են վտանգներ լինել ձնհալի հետ կապված: «Այս պահին ոչ ոք չի կարող գնահատել, թե այդ վտանգներն ինչպիսին կլինեն, քանի որ եղել է ընկերության կողմից միջամտություն: Ամուլսարում հազար տարիներ ձյուն է եկել, հալել գնացել է, բայց այս պահին իրենց արած հողային տեղափոխությունների, որոշ չափով ընդերքից հանված շինանյութերի պատճառով կարող են առաջանալ լճակներ, որոնք կարող են բացվել և մեծ վնասներ պատճառել»,- ասաց ակտիվիստը:

Ջերմուկի բնակիչներից Էդմոն Աղաբեկյանն էլ նշեց, որ Գնդեվազ համայնքի ջուրը մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ ցեխաջուր է եղել, երբ ընկերության ներկայացուցիչներին տեղյակ են պահել, ասել են՝ իրենք չեն պատասխանատու, կապալառու ընկերությունն է պատասխանատու:

«Կավաջուրը լցվում է Արփա գետ, նորից ասում են, որ իրենք չեն մեղավոր կապալառուն է մեղավոր, այս դեպքում էլ ճանապարհ փակողների վրա է գցում մեղքը»,- ասաց նա:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի խոսքով՝ նրանք 2010 թվականից են թույլտվություն ստացել հանք շահագործելու, բայց անընդհատ հետաձգել են, հիմա են որոշել այդ աշխատանքներն անել: Նա հարց բարձրացրեց, եթե 2010 թվականից թույլտվություն ունեն՝ ինչո՞ւ պատշաճ աշխատանքներ չեն իրականացնել: «Ջերմուկում, երբ հանդիպեցին վարչապետի հետ «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներն ասացին, որ 80 տոկոս աշխատանքներն իրականացված է, բայց եթե նրանք չեն արել բնապահպանական աշխատանքներ, ապա ի՞նչ են արել, ինչ աշխատանքների մասին է խոսքը»,- նշեց նա և հավելեց, որ հիմա պետք է նախապատրաստական բոլոր աշխատանքները վերջացրած լինեին, որ ձնհալի ժամանակ խնդիրներ չառաջանային:

«Ո՞վ է սրա համար պատասխանատու: Ասում են՝ կառավարությունը: Ինչո՞ւ է կառավարությունը պատասխանատու, այս ամեն ինչն իրենց գործունեության կամ անգործության հետևանք է և ոչ մի կապ չունի ճանապարհ փակելու հետ»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ բնապահպանական միջոցառումները, աշխատանքները չպետք է իրականացվեն ամենավերջում: «Եթե դու ի սկզբանե չես արել բնապահպանական անհրաժեշտ միջոցառումները, ասում ես՝ հիմա էի ուզում անել, բայց ինձ չթողեցին, դա պարզ մանիպուլյացիա է»,- ասաց Գալստյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է միաժամանակ հանքարդյունաբերությամբ զբաղվել, բայց չառաջանան բնապահպանական խնդիրներ, նա պատասխանեց. «Ամուլսարի տարածքում արդյունաբերությունը անթույլատրելի է, որովհետև բազմակի ռիսկեր ունի, ես չեմ ուզում խոսել այդ ռիսկերի մասին, դրանց մասին շատ է սրվել: Առհասարակ սարերի շահագործումը կարող է խաչ քաշել Հայաստանի վրա»,- շեշտեց Լևոն Գալստյանը:

 

tert.am