Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Բոգոն՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում

 

Ինչպես տեղեկացրել էինք՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Կիլիկիա ավտոկայան՝ ուղիղ եթերում ցույց տալով զուգարանների խայտառակ ու հակասանիտարական վիճակը: Նա արձանագրել է՝ այստեղ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախարարի այցից հետո միջադեպ է տեղի ունեցել, որին առնչվում է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան ազգանունը փոխել է), ով նաև գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմն է:

Ըստ լուրերի՝ նրա հորդորով երկու տղամարդու են ծեծի ենթարկել՝ «իրենց լավ չպահելու համար»:

Նշենք, որ Կիլիկիա ավտոկայանի տնօրենը երկար տարիներ եղել է վերջինիս եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը, ով ազատվել է աշխատանքից՝ տնօրենի պաշտոնում այլ մարդու նշանակվելու հետևանքով:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը նշեց, որ Կիլիկիա ավտոկայանի տնօրենի պաշտոնը արդեն մեկ ամիս է, ինչ զբաղեցնում է Ռոման Համբարձումյանը:

Ըստ վարկածի՝ քանի որ տարիներ շարունակ ավտոկայանի «տերն ու տիրակալը» Բոգոն է եղել՝ չի բացառվում, որ հենց դա էլ պատճառ է դարձել տարաձայնությունների, հատկապես, որ ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բոգոն իշխանափոխությունից հետո «շատ լարված է, հետը խոսել չի լինում»:

Կան խոսակցություններ, որ նոր իշխանությունները մեծ ուշադրությամբ հետևում են Բոգոյի գործունեությանը և առանձին անձինք անգամ աչք են դրել ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր առանց աղմուկի մեզ հետ կիսվիր:

Այս առնչությամբ ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են. «Ահազանգած քաղաքացին ներկայացել է որպես ավտոկայանի տնօրեն և հայտնել, որ ավտոկայանում հասարակական կարգի խախտման վտանգ կա և ոստիկանություն է կանչել: Մոտեցել են ոստիկանները, պարզել՝ ոչ խախտվել է հասարակական կարգը, ոչ էլ վտանգ կա»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Տրանսպորտի նախարարն այցի ընթացքում անդրադարձել է նաև սպասասրահի խնդրին՝ նշելով, որ ջեռուցում չկա, սառը նստարաններին նստելն անհնար է: Նախարարը ֆիքսել է նաև սպասասրահում գործող և վարձակալական հիմունքներով տրամադրված տարածքները:

Ի դեպ, այդ տարածքները, ըստ խոսակցությունների, երկար ժամանակ անօրինական են տրվել վարձակալությամբ իսկ դրանից ստացված եկամուտները գրպանվել են:

Կարծիք կա, որ եթե դրանց անօրինականության մասին չի բարձրաձայնել նախարարը, ապա կամ պարզապես ուշադրություն չի դարձրել կամ էլ՝ արագորեն բերվել են օրինական դաշտ իշխանափոխությունից ու, մասնավորապես, տնօրենի հաստիքը այլ մարդու հանձնելու մասին խոսակցություններից հետո «ջրից չոր դուրս գալու համար»: