Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Հայաստանի անվտանգությունը ՌԴ անվտանգության մի մասն է, բայց հավելյալ գործողություններ չակնկալեք . Կոնովալով

Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այնպիսի դրության մեջ է, որ պետք է աշխատել բազմավեկտոր: Բայց մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդն էլ հասկանա, որ ՌԴ-ի դիմաց ծառացել են բազում մարտահրավերներ, բազում խնդիրներ, մեր գլխին թափվել են պատժամիջոցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։ Ըստ նրա՝ Հայաստանն իրենց չի կարող օգնել, միայն իրենք իրենց կարող են օգնել, «միայն մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից, բայց մենք ուզում ենք, որ մեզնից չակնկալեն հավելյալ գործողություններ»: «Մենք եղբայրներ ենք, ու եղբայրը պետք է եղբորը հասկանա, ասի, որ «եղբայր, քեզ համար բարդ է, դու պետք է դուրս գաս այս վիճակից, խնդիրներ ունես, երբ խնդիրներ չես ունենա, ես կգամ»: Չկարծեք, թե մենք չենք օգնում Հայաստանին, ոչ, այս ամենով հանդերձ մենք հիմա էլ օգնում ենք»,- հավելեց Կոնովալովը:

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մեջ փոփոխություններ կամ վերանայումներ եղե՞լ են, թե՞ ամեն ինչ առաջվա պես է:

- Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ նվազեցնել համագործակցության մակարդակը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը չեն կարող իրենց թույլ տալ նվազեցնել այս համագործակցությունը, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում միակ գործընկերն է, իսկ Ռուսաստանը Հայաստանի համար միակ երկիրն է, որը կրիտիկական բոլոր պահերին Հայաստանի կողքին է և կաջակցի ՀՀ-ին՝ եթե ոչ ռազմական, ապա դիվանագիտական ճանապարհով: Չեմ կարծում, որ ռազմաքաղաքական համագործակցության մեջ բան է փոխվել, ամեն ինչ առաջվա պես է:

Իսկ թե ինչ է փոխվել, փոխվել է այն, որ Հայաստանում տեղի է ունեցել, ինչպես դուք եք ասում, հեղափոխություն: Մենք սա հեղափոխություն չենք համարում, մենք կարծում ենք, որ տեղի է ունեցել իշխանափոխություն, որովհետև արմատական փոփոխություններ երկրի ներքին, արտաքին և այլ ոլորտներում չեն եղել: Միակ բանը, որին մենք սպասում ենք, հույս ունենք, որ գործող իշխանությունների կողմից հայտարարված արտաքին քաղաքական վեկտորը կպահվի:

- Պարո՛ն Կոնովալով, Դուք ասում եք, որ ոչինչ չի փոխվել, բայց ռուսական մամուլը հեղափոխությունից հետո գրում էր, որ պաշտոնական Մոսկվան չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին:

- Տեղի ունեցավ որոշակի դադար: Ռուսաստանը գնահատում էր Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, բայց Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները չեն փոխվել, այս մակարդակը պահվելու է: Ես գիտեմ, թե Հայաստանում որոշակի փորձագիտական խմբեր ինչ տեսակետներ են հայտնում: Նրանք ասում են, որ չգիտես ինչու՝ Ռուսաստանը Հայաստանին պետք է ամեն ինչ անվճար տրամադրի, այդ թվում՝ սպառազինությունը: Բայց լսե՛ք՝ Ռուսաստանը բազում խնդիրներ ունի, մենք պատերազմում ենք Սիրիայում, հակասություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, մտածում ենք մեր երկրի անվտանգության ապահովման մասին, բայց չենք մոռանում, որ Հայաստանի անվտանգության ապահովումը կապ ունի Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ: Կրկնում եմ, ՀՀ անվտանգությունը ՌԴ անվտանգության մի մասն է:

- Դուք ասում եք, որ հայ-ռուսական հարաբերությունները բարեկամական են: Իսկ արդյոք դրանք դաշնակցայի՞ն են: Փորձագետներից շատերը չեն զգում, որ ՌԴ-ն Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակից:

- Փորձագետներն ուզում են, որ Ռուսաստանի համար միայն Հայաստանը առաջնահերթ լինի: ՌԴ-ն ունի արտաքին բազում մարտահրավերներ, որոնք լուծման կարիք ունեն: Դրանք լուծելի են ուժի ցուցադրության, դիվանագիտական գործողությունների ճանապարհով: Հայաստանը սրան չի մասնակցելու չէ՞: Հայաստանում մոռանում են, որ մեզ ճնշում են մի քանի կողմից: Հայաստանն ինչ-որ կերպ օգնե՞լ է մեզ:

- Սիրիայում Հայաստանն ունենալու է իր մասնակցությունը: Սա օգնություն չէ՞: Փորձագետներն այս քայլը գնահատում են որպես աջակցություն:

- Դա դուք եք գնահատում որպես աջակցություն: Սա վիճելի հարց է, եկե՛ք չխոսենք սրա մասին: Այո, Հայաստանը մեզ համար բարեկամ է, հայ ժողովուրդը մեզ համար բարեկամական ժողովուրդ է, բայց եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի դիմաց կանգնած է ողջ Արևմուտքը, իսկ Հայաստանը չունի նման խնդիրներ, հակառակը, Հայաստանը համագործակցում է Արևմուտքի հետ, մասնակցում է տարբեր միջոցառումների, այդ թվում՝ ռազմաքաղաքական բնույթի, և մենք դրան նայում ենք հանգիստ:

Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այնպիսի դրության մեջ է, որ պետք է աշխատել բազմավեկտոր: Բայց մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդն էլ հասկանա, որ ՌԴ-ի դիմաց ծառացել են բազում մարտահրավերներ, բազում խնդիրներ, մեր գլխին թափվել են պատժամիջոցներ և ինչպե՞ս գոյատևել: Հայաստանը մեզ չի կարող օգնել, միայն մենք կարող ենք մեզ օգնել, միայն մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից, բայց մենք ուզում ենք, որ մեզնից չակնկալեն հավելյալ գործողություններ: Մենք եղբայրներ ենք, ու եղբայրը պետք է եղբորը հասկանա, ասի, որ «եղբայր, քեզ համար բարդ է, դու պետք է դուրս գաս այս վիճակից, խնդիրներ ունես, երբ խնդիրներ չես ունենա, ես կգամ»: Չկարծեք, թե մենք չենք օգնում Հայաստանին, ոչ, այս ամենով հանդերձ մենք հիմա էլ օգնում ենք:

- ՀԱՊԿ անդամ որևէ երկիր հրապարակային ու բարձր մակարդակով չի հայտնել իր աջակցությունը Ռուսաստանին: Սա քաղաքականությո՞ւն է՝ հեռու պահել Միության երկրներին այս խնդիրներից, թե՞ անդամ-պետությունները չեն ուզում աջակցել Մոսկվային այս հարցում:

- Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը կառույց է, որը ստեղծվել է Խորհրդային Միության տարածքի անդամ-երկրների հետ, սա ռազմաքաղաքական համագործակցությունը պահելու փորձ է, որը ժամանակին եղել է: Սա ողջ ԽՍՀՄ տարածքը չէ: Անդամ բոլոր պետություններն ունեն իրենց խնդիրները: ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, որևէ մեկը չի ակնկալում որևէ մեկի աջակցությունը, քանի դեռ իրավիճակը կրիտիկական չէ: ՌԴ-ն չունի լուրջ աջակցության կարիք, մեր անվտանգությանը չի սպառնում ոչինչ: ՀԱՊԿ-ի կանոնակարգով անդամ-պետությունները պետք է աջակցեն, եթե լինի սպառնալիք անդամներից որևէ մեկի անվտանգությանը: Մեր անվտանգության նկատմամբ ներկայումս սպառնալիք չկա:

Հիշե՛ք, թե ինչ եղավ ՆԱՏՕ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջև, երբ Անկարան հարվածեց ռուսական ինքնաթիռին: Ի՞նչ է՝ ՆԱՏՕ-ն վազեց Թուրքիային աջակցելո՞ւ: ՀԱՊԿ-ը երիտասարդ կառույց է, որի անդամները Խորհրդային Միության անդամներ են, ունեն իրենց արտաքին քաղաքականությունը, իրենց խնդիրները, և մենք չենք ուզում որևէ մեկին խանգարել, որոշե՛ք ինքներդ, իսկ երբ կլինի կրիտիկական պահ, պետք կլինի կողմնորոշվել: Հիմա, փառք Աստծու, կրիտիկական պահ չկա: Ես չեմ կասկածում, որ Հայաստանը կաջակցի Ռուսաստանին, եթե լինի կրիտիկական այդ պահը: