Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Լավագույն գնահատականը լեփ-լեցուն դահլիճն է

Փետրվարի 16-ին »Առնո Բաբաջանյան» համերգասրահի դիմաց հավաքվել էին ծնողներ, որոնք իրենց փոքրիկներին ուղարկել են Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա, իսկ արդեն դահլիճում էին հավաքվել ոչ միայն ծնողները, այլև պարարվեստը սիրողները: Պարի ակադեմիայի հաշվետու համերգն էր:
Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան տարվա մեջ 3-4 այսպիսի համերգ է ունենում: Պատասխանատվության զգացումը մեծ էր. այսօր կային մասնակիցներ, որ առաջին անգամ էին բեմ բարձրանալու:
«Գիտե՞ք՝ ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնային վիճակով բարձրացնել բեմ, շատ կարևոր է, որ նրանք անպայաման զգան վաղ հասակում հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և միմիայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ կունենան հրաշալի արվեստագիտական պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով». մանրամասնեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի կամ բեմական կյանքը ներկայացող անհատի համար գործունեության լավագույն գնահատականը լեփ-լեցուն դահլիճն է». իր ուրախությունը հայտնեց Իշխան Գասպարյանը: Անդրադառնալով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ստեղծման պատմությանը և «Ֆիլհարմոնիկի» փոքր դահլիճ լինելուն` հույս հայտնեց, որ հանդիասատեսը կհեռանա մեծ հիշողություններով:
Պարային հրաշալի համարները ուղեկցվում էին ծափահարություններով: Ամենափոքրիկները, որոնք բեմի վրա ամենաանկաշկանդն էին, բացի ծափահարություններից, ստանում էին հանդիսատեսի ժպիտները: Իսկ մեծերն իրենց կատարյալ տեխնիկայով ու պրոֆեսիոնալ շարժումներով էին հիացնում: Ամենատարբեր ոճերի պարերի հետաքրքիր լուծումները, շարժումները հասցրել են շատ կարճ ժամանակում սովորել: «Համերգին պատրաստվել ենք շատ կարճ, բայց մենք սովորել ենք նմանատիպ աշխատանքների: Այն, ինչ ներդրել եմ երեխաների համար, ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն, իհարկե՛, հանդիսատեսինն է` իրենց ծափերով:
Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա, որը արդեն ունի 13 տարվա պատմություն, Հայաստանի հինգ քաղաքներում, Մոսկվայում և մերձմոսկովյան քաղաքներում ծավալում է իր գործունեությունը:
«Այս պահին մենք ներկայացնում ենք միայն հայաստանյան մասնաճյուղերի հաշվետու ծրագիրը: Մեր մի քանի մասնաճյուղեր ունեն ընդամենը մեկ տարվա պատմություն, մեկ-երկուսը` ավելի քիչ: Սա լուրջ աշխատանք է, քանի որ հասցրել ենք նրանց բեմ բարձրացնել, և ես գոհ եմ այսօրվա նկարագրից». մեզ հետ զրույցում ասաց Իշխան Գասպարյանը:
Պարերն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով, դրանցից մեկը «Զինվորի երգ»-ն էր, որը կատարում էր Էմիլ Պողոսյանը: Այս երգի ժամանակ դահլիճը սկսեց ձայնակցել: Իր կատարումներով հանդես եկավ նաև Նարեկ Բավեյանը, ով այնտեղ էր որպես հատուկ հյուր: Նա վաղուց ծանոթ էր Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գործունեությանը և ուրախ, որ առիթ ստեղծվեց համագործակցելու: «Պուճուրները իրենց առաջին քայլերն էին անում լավն էր հետաքրքիր ու գեղեցիկ: Վստահ եմ, որ այս կոլեկտիվից տարիներ հետո դուրս կգան շատ լուրջ, պրոֆեսիոնալ պարողներ: Շատ գովելի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս պահում են մեր պարարվեստը, մշակույթը: Դրսում ապրող հայ երիտասարդության համար շատ կարևոր է սովորել հայկական պարավեստն ու հայկական մշակույթը»:
Հաշվետու համերգի ժամանակ հանդիսատեսը հնարավորթյուն ունեցավ վայելելու «Իմ գտնված երազ» պար-ներկայացման մի գեղեցիկ հատված, իսկ ամբողջական տարբերակը հնարավոր կլինի դիտել արդեն հուլիս ամսին:
«Մենք շատ ավելի լուրջ ծրագրով հանդես ենք գալիս ամեն ամառ` հուլիս ամսին, որտեղ Մոսկվայից ժամանած մասնաճյուղերի սաները ելույթ են ունենում Հայաստանի սաների հետ Օպերային թատրոնում: Այս համերգի ավարտից հետո մենք սկսում ենք պատրաստվել այդ համերգին». ասաց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմանդիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյան:
Իսկ ամենավերջում արդեն կարելի էր տեսնել ծնողների` գոհունակություն արտահայտող դեմքերը, երեխաների հուզմունք արդեն անցել էր, նրանք բեմի վրա արդեն ստացել էին իրենց ծափահարությունները: