Տիգրան Սարգսյանի քույրը դատի է տալիս Բժշկական համալսարանին
«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը։
«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը` Աննա Սարգսյանը, որ 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել»:
Թերթի տվյալներով` նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և վերականգնել նախկին պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Աննա Սարգսյանը մասնակցել է համալսարանում դեկանի ընտրություններին և 56 դեմ, 7 կողմ ձայներով չի ընտրվել դեկանի պաշտոնում: Ընդ որում, այդ բուհում դեկանի ընտրություններ տեղի են ունեցել բոլոր ֆակուլտետներում:
«Եվ, ահա, մյուսներն ընդունել են ընտրությունների արդյունքները, իսկ նախկին վարչապետի ազգականը` ոչ` դիմելով դատարան: Փաստորեն, Հայաստանում երկու ցմահ պաշտոններ զբաղեցնող անձ կա՝ Գարեգին Երկրորդը եւ Տիգրան Սարգսյանի քույրը»,–գրում է թերթը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim