Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

«Կկարողանա՞ բանտարկյալից ՀՀ վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել». The Christian Science Monitor

The Christian Science Monitor-ի սյունակագիր Ֆելիքս Ֆրանցն անդրադարձել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ծավալուն վերլուծության միջոցով փորձելով գտնել հետևյալ հարցի պատասխանը՝ արդյոք կարող է նախկին բանտարկյալ, լրագրող, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորեց իր երկրի հանկարծակի ընթացքը դեպի ժողովրդավարություն, հարատև փոփոխություն բերել Հայաստանին:

«Ընդդիմախոսների համար էքսցենտրիկ, անպատասխանատու և ամբարտավան, աջակիցների համար՝ սկզբունքային, երկիրը և ժողովրդին մշտապես իր շահերից առաջ դասող: Սակայն կա մի բան, որում երկու ճամբարներն էլ համակարծիք են. Հայաստանին հաստատակամորեն նորագույն ժամանակակից ժողովրդավարության ուղու վրա դրած հեքիաթային հեղափոխության առաջնորդը չափազանց հմայիչ է (խարիզմատիկ)»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին գրում է հեղինակը:

Այնուհետև նա ներկայացնում է 2018թ. գարնան իրադարձությունները, այն՝ ինչպես փոքրիկ Հայաստանն օրեր շարունակ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:

Ֆրանցը նկատում է, որ թեև հեղափոխությանը միացել էին բազմաթիվ ուժեր, սակայն ցուցարարների, քաղաքաբնակ և գյուղաբնակ հայերի, երիտասարդների ու ծերերի էներգիան համախմբված էր մեկ անձի շուրջ:

«Այդ անձն այնպիսի ամուր կոալիցիա էր կազմել, որ զանգվածային բողոքի ակցիաներից ընդամենը երկու շաբաթ անց պարոն Սարգսյանը (ՀՀ 3-րդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյան) հրաժարական տվեց»,-գրում է հեղինակը:

Հոդվածագիրը նշում է, որ լրագրող, հեղափոխական ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կանգնել է առ այսօր ամենաբարդ խնդրի առաջ՝ կառավարում:

 «Փողոցային հեղափոխությունների դասերից մեկն այն է, որ մարդիկ արագ փոփոխությունների ակնկալիք ունեն: Շատ քննադատներ կասկածում են, որ Փաշինյանին կհաջողվի համախմբել դեռևս փխրուն ազգին, որը մշտապես տարածաշրջանային լարվածության մեջ է: Բայց մյուսներն էլ հավատացած են, որ նա ունի տեսլական, Հայաստանին հարատև, իրական փոփոխության հասցնելու բնազդային կարողություն: Առայժմ Հայաստանը խաղաղ հեղափոխության համընդհանուր ոգևորության կիզակետում է, իսկ Փաշինյանն էլ՝ որպես առաջնորդ, վայելում է երկարաձգված «մեղրամիսը»: Սակայն Փաշինյանի նկատմամբ տածած հիացմունքը հատել է քաղաքական աջակցության սահմանն ու, ոմանց կարծիքով, վերածվել անձի պաշտամունքի, ինչը կարող է վնասել «Թավշյա հեղափոխության» գաղափարներին»,-շարունակում է հեղինակը:

Նա ներկայացնում է որոշ հայերի, այդ թվում՝ քաղաքագետների մտահոգությունն առ այն, որ մեկ մարդու հետ չափից շատ հույսեր են կապվում:

Ֆրանցի հետ զրույցի ընթացքում որոշ հայ քաղաքագետներ, խոսելով Փաշինյանի թերություններից, նշել են, որ թեև նա լավ մտադրություններ ունի, սակայն երկրի կառավարման համար անհրաժեշտ կրթության պակաս ունի ու չի հասկանում՝ ինչու անձի պաշտամունքը կարող է վտանգավոր լինել: Բացի այդ, ԼՂ հակամարտության համատեքստում որպես Փաշինյանի թույլ կողմ է նշվում ռազմական փորձի պակասը: Նշվում է նաև, որ վարչապետի նոր կառավարությունը թույլ է և որ նա պրոֆեսիոնալներով չէ շրջապատված:

«Իսկ մինչ այդ հորիզոնում բազմաթիվ մարտահրավերներ են՝ այդ թվում նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ»,-եզրափակում է հեղինակը: