Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Պաշտոն՝ «զինվորի հաց գողացողին»

 

168.am-ը գրում է. «ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հաճախ էր անդրադառնում այս բացահայտմանը և հայրենակիցներին խոստանում, որ զինվորի հաց գողացող որևէ մեկը չի մնա անպատիժ:

Իհարկե, վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին նախկին իշխանություններից մի քանի նշանակումներ կառավարության կազմում՝ Հունան Պողոսյան, Վալերի Օսիպյան, որոնք ըստ էության հակասության մեջ դրեցին վարչապետին՝ իր ասած և գործած քայլերի մեջ, բայց դա աննկատ մնաց:

Հանրությունն այդպես էլ հարցադրում չարեց, ինչո՞ւ նորից նշանակել անձանց, որոնք ժամանակին պաշտոնական դիրքից ելնելով՝ անուղղակիորեն պատասխանատվություն ունեին զինվոր հաց գողանալը կանխելու կամ գողացողին պատժելու հարցում և այդ լիազորությություններից չեն օգտվել:

Հասարակությունն էլ այս պահանջը չդրեց կառավարման եկածների առաջ ու չկանխեց ավելի սկանդալային մի նշանակում, որն օրերս արվել է արտակարգ իրավիճակների ոլորտում:

ԱԻՆ պաշտոնական կայքի «նախարարի հրամաններ» բաժնում վերջին հայտարարությունն անցած տարի նոյեմբերի 5-ի հրամանի մասին է: Մինչդեռ 168.am-ի տեղեկություններով՝ եղել են մի շարք հրամաններ, և կայքում չհրապարակվածների մեջ հատկապես մեկը խիստ ուշագրավ է:

Փետրվարի սկզբին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կարապետ Մարգարյանին նշանակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Կարապետ Մարգարյանն ունի դատվածություն, ժամանակին նա զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է եղել, 2010թ. ապրիլի 6-ից մինչև 2013թ. oգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում նա իրեն իրավունք է վերապահել հանձնարարել ոմանց, որպեսզի Պաշտպանության նախարարության կողմից զորամասին հատկացված և զորամասի կարիքների համար պահպանվող ընդհանուր առմամբ 1.656 միլիոն ՀՀ դրամի դիզվառելիքը դուրս գրեն, ինչպես նաև՝ 8.137 միլիոն ՀՀ դրամի ռեգուլյար տեսակի ավտոբենզինը, և վատնել է սեփական կարիքների համար:

ՊՆ-ի գույքը մսխելու և նախարարությանը պատճառած առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն 793 հազար դրամ նյութական վնասի համար 2015 թվականի նոյեմբերի 3-ին Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Կարապետ Մարգարյանին դատապարտել է ազատազրկման՝ հինգ ու կես տարի ժամեկտով, սակայն նշանակած պատիժը նախկին հրամանատարի նկատմամբ չի կիրառվել պայմանականորեն և սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, ընդ որում՝ պատիժը հրամանատարի նկատմամբ ճանաչվել է առանց գույքի բռնագանձման, ինչը խիստ հազվադեպ երևույթ է պետության միջոցների այս չափերի յուրացման դեպքերում:

Նկատենք, այն պահին, երբ Կարապետ Մարգարյանը յուրացնում էր պետության միջոցները, Ֆելիքս Ցոլակյանը զբաղված էր ազգային անվտանգության հարցերով: Հետևապես զինվորի հացը գողացած և դեռևս դատվածության մեջ գտնվող անձի կենսագրությունը չէր կարող վրիպել Ազգային անվտանգության ծառայության երկարամյա և փորձառու աշխատակցի աչքից:

Հ.Գ. Մինչև դատավճիռը՝ Կարապետ Մարգարյանն ուժային կառույցում հասցրել է կենսագրություն կերտել: 2014 թվականին Կարապետ Մարգարյանն աշխատանքի է անցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ու զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալ, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ, Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ:

Ի դեպ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին մարզային վարչության պետ նշանակելը պաշտոնի իջեցում է համարվում, և այս շրջանը համընկել է նրա կատարած հանցագործությունը բացահայտելու հետ: Այսօր նա ԱԻՆ կադրերի դարբնոցի պրոռեկտորն է»: