Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ. Արսեն Թորոսյան
Ազգային ժողովի միջանցքներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարց են ուղղել` ինչպե՞ս է կատարվել պետպատվերների բաշխումը: Բացի դրանից՝ նրանք նշել են, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը նախկինի համեմատ ավելի շատ պետպատվեր է ստացել:
«Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի բյուջեով եղել է մոտ 10 միլիարդ դրամի աճ: Գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018 թվականին, այդ թվում՝ ձեր նշած շատ կենտրոններ: Ընդամենը մի քանի կենտրոն քիչ են ստացել, որովհետև գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություններ են մատուցել անցյալ տարի, նաև վճարովի: Հնարավոր է լինեն իջեցումներ և բարձրացումներ տարբեր բժշկական հիմնարկներում: Բժշկական հիմնարկներում կան ծառայություններ, որոնք ստաբիլ են մնում՝ անկախ կատարված այլ ծառայություններից: Դա դիալիզի ծառայությունն է, ծննդօգնությունը, սրտի ծրագրերը և այլն: Մեծ իջեցումներ եղել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, մի փոքր Նորք-Մարաշում, որը կարող է վերանայվել, եթե կատարողականը փոխվի»,- ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց, որ ինքը և իր կինը սեփական բուժհաստատություն չունեն:
«Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ, որևէ բիզնեսի սեփականատեր չեմ»,- ասաց նա:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը պատկանում է Արսեն Թորոսյանին: Նախարարի խոսքերով՝ խոսակցությունների պատճառն այն է, որ ինքը եղել է այդ բժշկական կենտրոնի տնօրենը, հիմա էլ նրա կինն է տնօրենը: Այս տարի այդ կլինիկան նախորդ տարիների համեմատ ավելի շատ պետպատվեր է ստացել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim