Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Այս լավ տղաները եկան ու փակեցին գիտական ամսագրերը. գրականագետն ահազանգում է

Եթե մեզ պատմական հայրենիքից մի բան մնացել է` մեր լեզուն է, մեր լեզուն մեր հայրենիքն է. Մայրենիի օրվան ընդառաջ` Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: «Վիթխարի Հայաստանից մեզ միայն լեզուն է մնացել, որով ճանապարհ ենք բացում դեպի մեր պատմական աշխարհը: Ժամանակի հետ վերացան մեր բարբառները: Այժմ բարաբառով խոսում են Լոռիում, Շիրակում, Ջավախքում, Ղարաբաղում, մնացածը հավաքովի բարբառներ են»,- մտահոգություն հայտնեց նա:

Ըստ գրականագետի` մեզանից յուրաքանչյուրն օրվա ընթացքում խոսում է հայերենի երեք շերտով` գրական հայերեն, խոսակցական հայերեն ու բարբառ, իսկ գռեհկախոսությունը մեր միջավայրի անպակաս երևույթներից է: Նա կարոտաբաղձությամբ հիշեց, որ խորհրդային տարիներին ռուսական դպրոցները թեև շատ էին, այնուամենայնիվ, իրենք անում էին հնարավորը մայրաքաղաքային հայերենի ստեղծման ու պահպանման համար:

Փոքր-ինչ վրդովվելով` Դավիթ Գասպարյանն ընդգծեց, որ այսօրվա թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությունում, թե՛ հասարակության տարբեր շերտերում գռեհկաբանությունն է տիրում: «Հեռուստատեսությամբ ելույթ ունեցող մի գյուղապետի խոսք եմ հիշում: Ասում էր` այս տարի մենք «ճգնաժամ» աշխատել ենք: Պարզվեց` ցանկանում էր ասել` տքնաջան ենք աշխատել: Այս վիճակը, դժբախտաբար, իշխող է: Գրքերն անգամ չեն սրբագրվում: Այս ամենին կարող ենք կարևորություն չտալ, բայց այս բոլորը գնում-լցվում է մեր երեխաների ականջը: Լեզուն միակն է, որ փրկել ենք ու պահպանել, և այժմ հստակ ու խիստ միջամտություն է պետք այն անաղարտ պահելու, արժեքը բարձրացնելու համար»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Yerkir.am-ի խնդրանքով` Գասպարյանը խոսեց նաև արևմտահայերենի և հայագիտական առարկաների այսօրվա կարգավիճակի մասին: Նա հայտնեց, որ, ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի, արևմտահայերենը դասվում է մեռնող լեզուների շարքը: Գրականագետը բանաձև է առաջարկում այն փրկելու համար, բայց հիմա նրան լսող չկա: «Երևանում պետք է արևմտահայերենի դպրոց բացել: Ինչո՞ւ պետք է լինի պարսկերեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն ու այլ լեզուներով ուսուցում, բայց արևմտահայերենով ուսուցում չլինի: Այդքան սիրիահայեր ու արևմտահայեր են գալիս, նրանց մասին էլ կարելի է հոգ տանել, որ օտար չզգան հայրենիքում: Դասագրքերի խնդիր չկա, նորագույն տեխնիկայի այս ժամանակահատվածում արևելահայերենի հենքով արևմտահայերեն գրքեր գրելը խնդիր չի լինի: Ուսուցիչների խնդիր նույնպես չկա: Այդ դպրոցը կարող է դառնալ արևմտահայերենի կենտրոն, ու գուցե շարժառիթ լինի, որ արևմտահայ թերթեր տպագրվեն և այլն:
Հայագիտական ամբիոնները բուհերում դարձել են ուսուցչանոց: Հավաքվում են, բան-ման, էսկողմ-էնկողմ, սուրճ են խմում ու դուրս գալիս: Դրանք գիտական կենտրոններ չեն: Շատ ծանր վիճակ է լեզվի, գրականության ինստիտուտներում: Նորեկները փոխանակ լավացնեն մեր կենտրոն-ինստիտուտների հարցը, մի բան էլ հրաժարվեցին գիտական ամսագրերը հրապարակել: Այս լավ տղաները եկան, փակեցին: Հիմա դրված է նաև Կրթության ազգային ինստիտուտի լուծարման խնդիրը, դա լավ բան չէ: Բայց հուսանք`լավ կլինի, թե չէ այս գործելաոճը լավ բանի չի հանգեցնի: Ամեն բան չէ, որ կարելի է փոխել: Լեզուն եկեղեցու նման է, պահպանողական հատկություն ունի»,- նշեց գրականագետը:

Դավիթ Գասպարյանը մեծագույն ակնածանքով պատմեց նաև մի ռուս ուսուցչուհու մասին, որը երեխաներին Պուշկին է բացատրում տոնական արդուզարդով, ընդգծված ոգևորությամբ: Մեր զրուցակիցը կցանկանար, որ նման պատասխանատվություն նաև մեր ուսուցիչները, դասախոսներն ու այդ համակարգի բոլոր կրողներն ունենան: