Բրեդ Փիթը տարվել է քանդակագործությամբ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը տարվել է քանդակագործությամբ,– հաղորդում է «People» պարբերականը։ Ըստ աղբյուրի հաղորդման՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո՝ «Մարտական ակումբի» աստղը ժամանակը անց է կացնում քանդակագործ Թոմաս Հաուսիգոյի լոս–անջելեսյան արվեստանոցում։
Հաղորդում են նաեւ, որ Փիթը օր ու գիշեր աշխատել է իր ստեղծագործության վրա։
Աղբյուրի հաղորդմամբ` Փիթի մտերիմները երջանիկ են, որ նա վերջապես նոր զբաղմունք է գտել։
Հաուսիգոն՝ ժամանակակից բրիտանական քանդակագործ է, ում շատ հայտնիներ են երկրպագում։ Նրանց թվում են Red Hot Chili Peppers խմբի մասնակիցները՝ Էնթոնի Քիդիսը եւ Ֆլին։
Ինչ վերաբերում է Փիթին, ապա նա վաղուց է հետաքրքրվում արվեստի տարբեր ճյուղերով։ Օրինակ, նա կահույքի հավաքածու է ստեղծել դիզայներ Ֆրենկ Փոլարոյի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փիթն ու Ջոլինվաճառում են իրենց՝ Ֆրանսիայի Շատո Միրավալ կալվածքում արտադրված զեյթունի ձեթը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել