Արսեն Թորոսյանին այսօր ծանր օր է սպասվում. Հանդիպումը «Իմ քայլի» հետ թեժ է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման:
Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարեւոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների անվճար վիրահատություն, ինսուլտով հիվանդների անվճար բուժում:
Ու չնայած նրա նախաձեռնություններն իսկապես սպասված էին ու հույժ անհրաժեշտ, բայց դրանց իրականացման մեխանիզմների հետ կապված մի շարք անորոշություններ ու խնդիրներ կան: Ըստ այդմ, նախարարը դեռ պետք է մանրամասն ներկայացնի առաջարկած ծրագրի իրագործման մեխանիզմները: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան մարզերում՝ առողջապահական հիմնարկների գործունեության հետ կապված՝ սկսած շենքային պայմաններից մինչեւ բուժհաստատություններում որակյալ կադրերի պակասը:
Հստակ չեն Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման մեխանիզմները: Եւ, վերջապես, նախարար Թորոսյանը, պարզվում է, ավելացրել է իրեն պատկանող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը, այն էլ՝ շուրջ 2 անգամ: Եթե 2018-ին «ՄԻԲՍ» ԲԿ-ին տրվել է 25 միլիոն դրամ, ապա այս տարի նախատեսված է տալ 57 միլիոն 37 հազար դրամ. մի հանգամանք, որը կարելի է նույնիսկ կոռուպցիոն դրսեւորում համարել: Այնպես որ, Արսեն Թորոսյանը ստիպված է լինելու շատ հարցերի պատասխանել, եւ «Իմ քայլը» խմբակցությունում բավականին թեժ է լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim