Գործադիրը 2350 CV-ի է ստացել. կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, բայց որեւէ մեկն աշխատանքի չի ընդունվել
2018 թվականի նոյեմբերի 19-ից առ այսօր կառավարության կադրային բանկը ստացել է երկու հազար երեք հարյուր հիսուն (2350) ինքանակենսագրական (CV):
Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմաննց ի պատասխան՝ տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ ստեղծվում է կադրային բանկ: Նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետները հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելուց հետո էլ աշխատանքի կընդունվեն որեւէ գերատեսչությունում:
Այս պահին՝ վարչապետի հայտարարությունից երեք ամիս անց, սակայն, նշյալ երկու հազար երեք հարյուր հիսուն անձանցից որեւէ մեկը կառավարությունում կամ այլ պետական գերատեսչությունում աշխատանքի չի անցել: Այս մասին տեղեկանում ենք մեզ ուղարկված գրավոր պատասխանից:
Սակայն, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ի այն հարցին, թե քանի մասնագետ կա, որոնց մասնագիտական չափանիշները համապատասխանել են կառավարության պահանջներին եւ նրանք ընդգրկվել են կադրային բանկ, նշել են. «Կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, ըստ ոլորտային ճյուղերի դասակարգում դեռեւս չի իրականացվել:
Դիտարկվում է մի քանի տարբեր նախարարություններում աշխատանքի ընդունելու տարբերակը, որի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի վերջնական որոշում կայացնելուց հետո»: Վարչապետի աշխատակազմից նաեւ տեղեկացրել են, որ համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է ինքնակենսագրականներ ստանալ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim