Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել
Փետրվարի 18-ին՝ ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Նույն օրը՝ ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:
Ժամը 01.45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը՝ ժամը 00.03-ին, փաբում 5 երիտասարդ դիտավորությամբ խաթարել է փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim