Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Դատախազության «քինդեր սյուրպրիզը»

Ռաֆիկ Մաշադյանի նշանակումը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նոր իշխանության առաջին կադրային շոկերից էր։ Հարկայինի ամենաստվերային դեմքերից մեկը՝ մի «հին գայլ», որն իր համար լուռ հարստանում էր՝ համակարգի մի անկյունում ծվարած, փոքր հարկ վճարողների ստորաբաժանման ղեկավարը, փոքր բիզնեսի չկայացման պատասխանատուներից մեկը, մայիսին իր կյանքի ամենաբարձր նշանակումը ստացավ։ Շոկը կրկնապատկվեց, երբ պարզվեց, որ ստվերային միլիոնատեր Մաշադյանի պաշտոնապես միլիոնատեր որդին, որը 24 տարեկանում 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen touareg է հայտարարագրել, փետրվարի 4-ին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։ Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ մարզերում եւ անգամ Արցախի կայազորի դատախազություններում պաշտոնավարում են ոչ միայն երիտասարդ տղաներ, այլեւ տարեց դատախազներ: Իսկ Երեւանի կայազորի դատախազությունը համարվում է ամենաբարդ ու ծանրաբեռնված ստորաբաժանումը:
ԶԼՄ-ներն անմիջապես բացահայտեցին բարեկամական կապը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, դրանով բացատրելով բարձր նշանակումները։ Բայց սա Մաշադյանների միակ խաղաքարտը չէ։ Ռաֆիկ Մաշադյանի աներորդին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն է, որն այդ պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա օգոստոսին։

Դատախազությունում խոսակցություններ կան, որ վարչապետը բացարձակ կապ չունի որդու՝ Հարություն Մաշադյանի նշանակման հետ, եւ որ այն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ձեռքի գործն է։ 2017 թվականին ավարտելով ԵՊՀ իրավաբանականի բակալավրիատը՝ Հարություն Մաշադյանը, ըստ դատախազության տվյալների, ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ Նախկին իրավապահ մեր աղբյուրը հայտնում է, որ դատախազության ատեստացիայից այս տղան առաջին անգամ կտրվել է, եւ Դավթյանը տասն օր անց երկրորդ ատեստացիան է կազմակերպել եւ այս անգամ անցկացրել։

Զինդատախազության համակարգում բարձր պաշտոն ստացած անփորձ տղայի շուրջ աղմուկին անդրադառնալով՝ Գլխավոր դատախազությունը երեկ հրապարակեց նրա կենսագրությունը եւ ավելի խճճեց պատմությունը։ Ըստ հրապարակման, Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։ Դպրոցը, որն այն ժամանակ 12 տարի էր դարձել արդեն, ավարտել է 2010 թվականին՝ 15 տարեկանում, եւ անմիջապես ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Այսինքն՝ նա քի՞չ է սովորել։ «Այո, Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել եւ կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»,- ճշտեցին դատախազությունից: Ստացվում է՝ Ռաֆիկ Մաշադյանն իր վունդերկինդին հերիք չէ ուղարկել է բանակ, դեռ մի բան էլ թույլ չի տվել, որ նա գնա մագիստրատուրա, եւ շուտափույթ խցկել է դատախազության համակարգ։ Ի դեպ, երեկ Հարությունի համածառայակիցը՝ Հայկազ Մկրտչյանը, «վկայել» է ֆեյսբուքյան իր էջում․ «Մաշադյան Հարությունի հետ ծառայել եմ նույն վաշտում ու երբեք իրան զորամասում չեմ տեսել»։ Իսկ Գլխավոր դատախազությունը հրապարակեց նրա զինգրքույկը եւ բանակային մի լուսանկար, որտեղ երիտասարդը հանդիսավոր արարողության էր մասնակցում։ Սա չփարատեց հանրային անվստահությունը, քանի որ բարձրաստիճան երեխաների ծառայությունը տանը կազմակերպելու ավանդույթը լայնորեն տարածված էր նախկինում։

Արթուր Դավթյանի հիմնարկը կիրակնօրյա «հրատապ» տեղեկանքում հիմնավորում է, որ Երեւանի կայազորի դատախազը բարձր պաշտոն չէ, որ 24-ամյա Մաշադյանը Երեւանի կայազորի դատախազ օրինական է նշանակվել։ Ի դեպ, ըստ մամուլի գնահատականների, «քինդեր սյուրպրիզ» դատախազը ոչ թե 24, այլ 23 տարեկան է։ Հիմնարկը գրում է, որ 2007 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազների նշանակման համար տարիքային ցենզ նախատեսված չէ, իսկ 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու դրույթը սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին եւ որպես «վիճակը վատթարացնող» դրույթ՝ «հետադարձ ուժ չունի»: Այս բացատրությունն ավելի տեսանելի է դարձնում հովանավորչության շղթան։

Փաստորեն, չի բացառվում, որ խնդիր է եղել 22-ամյա Հարությունին շտապ՝ մինչեւ 2018 թվականի ապրիլը նշանակել Լոռու կայազորի դատախազության դատախազ, քանի որ 2018-ի ապրիլից «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունները մտնում էին ուժի մեջ, եւ դատախազ կարող էր նշանակվել 25 տարին լրացած անձը, հակառակ դեպքում այս տղան չէր կարողանա նշանակվել։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2018-ի ապրիլին, բայց ընդունված են եղել դեռեւս 2017 թ. նոյեմբերի 17-ին, իսկ մշակվել են 2016-ին։ Արդեն պարզ էր օրենսդիրի նպատակը։ Այսինքն, այդ մի քանի ամսում նշանակումներ են արել՝ «թղթի վրա» չխախտելով օրենքը։ Ահա ինչու վունդերկինդ երիտասարդին, որը թռիչքային հաջողություններ էր ունեցել դպրոցական կրտսեր տարիքում, թույլ չտվեցին գնալ մագիստրատուրա եւ շուտափույթ գործուղեցին Լոռու կայազոր։ Այսպիսով, «խաղն» սկսվել է մինչեւ հեղափոխությունը, սակայն զարմանալիորեն շարունակվեց նաեւ դրանից հետո։

hraparak.am