Աշխատավարձերը չեն հասնում աշխատողներին․ մի մասին փոխանցել են, մի մասին՝ ոչ
Որոշակի ժամանակ է՝ տեղեկություններ են տարածվում, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։ Մենք տեղեկացանք, որ նման խնդրի են բախվել ոչ միայն մանկավարժները, աշխատավարձ դեռեւս չեն ստացել շտապօգնության, Գիտությունների ազգային ակադեմիայի, մի քանի թանգարանների աշխատակիցները։
«Հրապարակ»-ի հետ զրույցում «Շտապ օգնության» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց՝ դեռեւս աշխատավարձերը չեն ստացել, սակայն սպասում են․ «Էսօր սպասում ենք, որ կնստի մեր հաշվին, բայց դեռ չկա մեր հաշվին։ Կոնկրետ օր չկա, ամեն ամիս տարբեր օրեր են փոխանցում, նենց չի, որ հենց, օրինակ, ամսի 5-ին փոխանցում են։ Միշտ էլ տարին, երբ սկսում ա, փետրվարին ֆինանսավորումը ուշանում ա, հետո արդեն նորմալ հունի մեջ են մտնում»։
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշեց՝ իրենք ստացել են աշխատավարձ, միայն ուշացրել են գրադարանի աշխատակիցների աշխավարձերը․ «Միայն մի հիմնարկի՝ գրադարանի աշխատակիցներն են ուշ ստացել, բայց արդեն ստացել են»։
Ուշացումով աշխատավարձ են ստացել նաևՊոլիտեխնիկական համալսարանի դասախոսները։ Նրանցից Էդուարդ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ահազանգել են խնդրի մասին, դրանից հետո միայն փոխանցվել է իրենց աշխատավարձերը։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ բոլոր այն հիմնարկները, որոնք համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են, նրանց հայտերը բավարարվել են։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim