Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունները ստանդարտ էին, սակայն «168 Ժամի» աղբյուրների պնդմամբ՝ եւս 2 թեմա դուրս է մնացել պաշտոնական լուսաբանման շրջանակներից։
Նախ, հայկական կողմի խնդրանքով երկու կողմերն էլ իրենց հաղորդագրությունների մեջ չեն նշել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու առիթով ռուսական կողմի շնորհակալության մասին, քանզի գտնվելով Մյունխենում՝ արեւմտյան քաղաքական վերնախավի շրջանակներում, եւ հասկանալով այդ լուրի տհաճությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Ս. Լավրովին խնդրել է, որ Սիրիայի մասին հաղորդագրության մեջ չնշվի, եւ գրվել է ոչինչ չասող՝ «քննարկվել են տարածաշրջանային հարցեր» նախադասությունը։
Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երեւանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, որին մասնակցել է նաեւ ռուսաստանյան բավական պատկառելի պատվիրակություն։
Խնդիրը հարթեցնելը մնացել է Զոհրաբ Մնացականյանի վրա, եւ նա ասել է, որ այլեւս ուշադիր կլինեն, եւ, իհարկե, թույլ չեն տա, որ նման բան կրկնվի։ Նա հավելել է նաեւ, որ ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարված է ռուսական համապատասխան ծառայության, առհասարակ ուժային կառույցների հետ համագործակցել եւ տեղեկատվության փոխանակումը նախապես իրականացնել։ Ակնհայտ է, որ այդ «միջոցառումը» լուրջ հետք է թողել ռուսական կողմի մոտ, այն աստիճանի, որ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին դժգոհությունն ուղիղ տեքստով է հայտնել Զոհրաբ Մնացականյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim