Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա»
Ջեռուցման ժամանակաշրջանում որոշ բաժանորդների կողմից անհամաձայնությունները կրկնվում են և դա կապված է սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Միքայել Հարությունյանը` անդրադառնալով քաղաքացիների այն դժգոհություններին, թե դեկտեմբեր ամսվա համեմատ հունվար ամսին գազի դիմաց վճարումներն էական աճել են:
«Այսինքն նմանատիպ անհամաձայնություններ, դժգոհություններ եղել են և նախորդ ջեռուցման ժամանակաշրջանում` ձմռանը և դրանից էլ առաջ: Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե դեկտեմբերի նկատմամբ ջերմաստիճանի մեծ փոփոխություն չի եղել, նա ասաց, որ կոնկրետ տվյալները չունի, որ համեմատական իրականացնի, սակայն հիմնականում դա պայմանավորված է արտաքին ջերմաստիճանով:
«Իսկ ինչ վերաբերում է բաժանորդների անհամաձայնություններին` գազի ծավալների հետ կապված, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր բողոքի անհատապես անդրադառնալ և ներկայացնել սպառման էպիկրիզները` նախորդ տարիների համեմատ»,-ասաց նա և հորդորեց բաժանորդներին ցանկացած խնդրի դեպքում դիմել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ստանալ պարզաբանումներ:
Ի դեպ, նա հայտնեց, որ մինչ հիմա ընդամենը երկու բողոք անհամաձայնություն են ստացել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim