Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Սամվել Ալեքսանյանի, 1000 խոշոր հարկատուների և բյուջեի «մուտքագրումների» պարադոքսը. Թավշյա օղին իր դերը կատարում է

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2018թ․-ի հունվար-դեկտեմբերին վճարված հարկերի ցանկի առնչությամբ քննակվող գլխավոր թեման Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից 2017թ․-ի համեմատ շուրջ 5 մլրդ դրամով ավելի քիչ հարկեր վճարելու փաստն էր։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից մեկը Սամվել Ալեքսանյանին հարկերը թաքցնելու մեջ մեղադրելն էր, բնական է, որ «թավշյա» կառավարության իշխանության ժամանակ այս գործարարի կողմից ավելի քիչ հարկ վճարելը սկանդալային պետք է լիներ։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում այստեղ և ի՞նչ կարելի է ասել 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի մասին ընդհանրապես։

2018 թ․-ին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» վճարել է 16 մլրդ դրամ, «Նատալի ֆարմը»՝ 5 մլրդ դրամ, «Ալեքս էնդ հոլդինգը»՝ 2,8 մլրդ դրամ, «Ալեքս տեքստիլը»՝ 788 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, այս գործարարին պատկանող ընկերությունների վճարած հարկերի գումարը 2018թ․-ին կազմել է մոտ 24,6 մլրդ դրամ։

2017 թ․-ին «Ալեքս հոլդինգը» վճարել էր 21,4 մլրդ դրամ, «Նատալի ֆարմը»՝ 3,5 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգը»՝ 480 մլն դրամ, «Ալեքս տեքստիլը»՝ 423 մլն դրամ։ 2017 թ․-ին Սամվել Ալեքսանյանի ընկերությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 25,8 մլրդ դրամ։

Հետևաբար, 2017 թ․-ի համեմատ Սամվել Ալեքսանյանի բոլոր ընկերությունները միասին վեցրած մոտ 1,2 մլրդ դրամով են պակաս հարկեր վճարել։ Սա, ճիշտ է, 5 մլրդ դրամ չէ, բայց փաստում է, որ նախկին իշխանության «թիվ 1 օլիգարխի» կոչումը Նիկոլ Փաշինյանի կողմից ստացած գործարարը ավելի քիչ հարկեր է վճարել նոր իշխանության ժամանակ։ Այս իրավիճակը երկու բացատրություն ունի։

Առաջինը՝ հանուն արդարության հարկ է հիշել, որ «ժողովրդի» վարչապետի առաջին ցուցադրական բեմադրությունը ուղղված էր հենց Սամվել Ալեքսանյանի դեմ։ Երկրի վարչապետի պաշտոնում հայտնված մարդը կոչ արեց բոյկոտել «կոռուպցիոներներին» և գնումներ չկատարել «Երևան Սիթի» սուպերմարկետներից, որից հետո այս ցանցի շրջանառությանը էապես նվազեց։ Սակայն, մյուս կողմից էլ շրջանառության հարկի փոխարեն, որ վճարվում էր այս ցանցին գյուղմթերքների մատարակարող մի քանի հարյուր գրանցված ընկերությունների միջոցով, հարկադրվեց որպեսզի դա արվի մեկ ընկերության միջոցով և վճարելով ավելացված արժեքի հարկ։ Այլ խոոսքերով, 5 տոկոսի փոխարեն այս սուպերմարկետներին ցանցը, մի շարք ապրանքների մասով սկսեց վճարել 20 տոկոս հարկ։ Այսինքն, մի կողմից վճարվելիք հարկերը պետք է նվազած լինեն, մյուս կողմից ավելացած։

Թե այս ամենի արդյունքում կոնկրետ ի՞նչ չափով կարող էր փոխվել վճարված հարկերի չափը, դժվար է ասել առանց խորամուխ լինելու այս ընկերությունների հաշվապահական տվյալների մեջ։ Սակայն, ակնհայտ է մեկ բան, եթե Սամվել Ալեքսանյանը կարողանում է ավելի քիչ վճարել, օլիգարխից վերածվել է «սեփականատիրոջ», սկսել է արտադրել «թավշյա» օղի, դա հենց այնպես չի կարող լինել։ Առանց երկրի ղեկը վերցրած մարդու կողմից, այսպես ասած, «պռախոդ» տալու, դա պարզապես անհնար կլիներ։ Իմիջիայլոց, նշենք, որ «օդում կախված լուրերի» համաձայն, Սամվել Ալեքսանյանն է ֆինանսավորում իշխող կուսակցության գրասենյակների վարձակալության, վարչապետի կնոջ անձնական ծախսերը, ինչպես նաև աջակցել է վարչապետի կնոջ եղբոր պատգամավոր ընտրվելուն Մալաթիայի ընտրատարածքից, որտեղից սովորաբար ընտրվում էր ինքը՝ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերվում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի չափին, ապա 2018 թ-ին նրանք միասին վերցրած վճարել են 926 մլրդ դրամ, իսկ 2017 թ․-ին վճարել էին՝ 807 մլրդ դրամ։ Այսինքն, անցած տարի խոշոր հարկատուները միասին վերցրած մոտ 119 մլրդ դրամով ավելի շատ հարկեր են վճարել, քան 2017 թ․-ին։ Սակայն թե՛ այս, թե՛ պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների կատարումը լուրջ տարակուսանքի տեղիք էր տվել, քանի որ 11 ամիսների ցուցանիշով բյուջեի ծրագիրը թերակատարվում էր, իսկ դեկտեմբեր ամսին հանկարծ կտրուկ ավելացան մուտքերը։ Այս պարադոքսը բացահայտել էր լրատվամիջոցը։ Մասնավորապես, ինչպես նշված է տվյալ հրապարակման մեջ․ «2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով»։ Բնական է, որ դա առավելապես խոշոր հարկատուների հետ պայմանավորված գործողություններ են եղել։

Նման կերպ բյուջեի եկամուտներ ցույց տալու մոտեցմամբ նախ` ցանկալին իրականության տեղ է ներկայացվում, ապա` հետագայում դա լուրջ կասկածներ է առաջացնելու բյուջեի եկամուտների ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ։ Այն, որ իրականությունը այլ է, քան բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ (այդ թվում խոշոր հարկատուների կողմից) պաշոնական վիճակագրությունն է ներկայացնում, փաստում է կրթական, մշակութային և առողջապահական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի վճարման աննախադեպ ուշացումը, ինչը չէր եղել վերջին 15-20 տարիների ընթացքում։

yerevan.today