Արտակարգ դեպք Երեւանում. BMW-ն սուզվել է Երեւանյան լիճը. մեքենան չեն գտնում
Երեւանում, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լիճն ավտոմեքենա է ընկել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երեւանի բնակիչ Մուշեղ Մ.-ն դեռեւս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երեւանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։
Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչեւ փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել են քաղաքացիները։
ԱԻՆ ջրասուզակը, հատուկ ճոպանների միջոցով մտնելով լիճ, հայտնել է, որ տեսանելիությունը շատ վատ է, ջրի տակ տեղադրված են ձկնորսական ցանցեր եւ հնարավոր չէ այս պահին գտնել մեքենայի վայրը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեց եւ այն կշարունակվի այսօր։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim