Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Երևանի` երկու աթոռին նստելու փորձերը միանշանակորեն դրական չեն ընդունվելու Մոսկվայի կողմից

 

168.am-ի արցազրույցը ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ

– Պարոն Կորոտչենկո, օրերս ՀՀ իշխանությունները Հալեպի հայ համայնքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ ուղարկեցին Սիրիա, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ աննախադեպ մասշտաբներ ունեցող հայ-ռուսական պրոյեկտ որակեց: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների այս որոշումը: Ի՞նչ վտանգներ ու օգուտներ կարելի է սպասել այս պրոյեկտից:

– Դա որոշում է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բավականին սառն են, առավել ևս՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված աղմուկից և մի շարք այլ հանգամանքներից ելնելով, որոնք ոչ միայն չբարելավեցին, այլև սառեցրին հայ-ռուսական հարաբերությունները: Այն, որ պարոն Փաշինյանը թույլ տվեց ռուս մասնագետներին մուտք գործել ՀՀ-ում ամերիկյան բիոլաբորատորիաներ, Մոսկվայում դրական քայլ որակվեց:

Այն, որ Հայաստանը հիմա Սիրիա է ուղարկում առաքելություն՝ բաղկացած ականազերծողներից ու բժշկական անձնակազմից, ևս դրական քայլ է, անկասկած, որը բարելավում է հայ-ռուսական հարաբերություններում առկա մթնոլորտը: Դա պետք է խոստովանել, քանի որ տվյալ քայլը Ռուսաստանի հետ նպաստում է Սիրիայում պատերազմի հետևանքները վերացնելուն: Սա միանշանակ դրական քայլ է: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա սա հումանիտար ծրագիր է, դրանում ես վտանգներ չեմ տեսնում:

– Խոսեցիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակից: Հայաստանը հաստատակամ է այս հարցում, ինչպե՞ս կլուծվի հարցը:

– Հասկանում ենք, որ Հայաստանը պնդում է իր դիրքորոշումը, ուստի որոշումն օդում կախվել է: Պարոն Սեմերիկովը կշարունակի իրականացնել գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչև այն պահը, երբ Հայաստանի քվոտան կավարտվի, որից հետո Բելառուսը կառաջադրի գլխավոր քարտուղարի իր թեկնածուին, ով, ամենայն հավանականությամբ, կստանա ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների ղեկավարների աջակցությունը:

Բայց դրական ազդակ կլիներ, եթե Երևանը փոխեր իր մոտեցումն այս հարցում և ներկայումս համաձայնություն տար, որպեսզի քվեարկություն տեղի ունենար Բելառուսի ներկայացուցչի թեկնածության համար, այլ ոչ թե արգելակեր այս հարցի շուրջ կոնսենսուսի կայացումը, քանի որ ինքնին այս խնդիրն առաջացել է բացառապես Երևանի քայլերի հետևանքով: Ուստի Հայաստանի բարի կամքից է կախված այն, թե ինչպես կլուծվի այս հարցը: Կցանկանա՞ արդյոք Փաշինյանը բարի կամք ցուցաբերել, դժվար է ինձ համար ենթադրություններ անել, բայց լավ կլիներ, եթե նա դա աներ:

– Հայ-ռուսական հարաբերություններում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ տպավորություն կա, որ այդ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, հարաբերությունները սառել են, մյուս կողմից՝ Հայաստանն այս ընթացքում նաև Ռուսաստանի շահերին ընդառաջ քայլեր է իրականացրել, բազմիցս հայտարարել, որ արտաքին քաղաքական շրջադարձ տեղի չեն ունենալու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասական իրավիճակը:

– Մենք պետք է ընդգծենք, որ, մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել, ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ Պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ:

Այս ոչ պաշտոնական ակումբը, բրիտանական դեսպանատան հովանու ներքո, մեղմ ասած, չի կարող խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է՝ որպես իր հետագա քաղաքականության ռազմավարական ուղղություն: Ուստի մենք Հայաստանի հետ հարաբերությունների որակը գնահատելու ենք միմիայն պրակտիկ գործողություններով, և ոչ՝ խոսքերով: Գործը, քայլերը, դիրքորոշումն ամենալավ ցուցիչն են լինելու, դրանք Հայաստանի հետագա ընթացքի վեկտորի ամենալավ ցուցիչն են լինելու: Ուստի այստեղ ամեն բան կախված է լինելու Երևանից: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվեն այն խորությամբ, ինչ եղել են, ռազմավարական գործընկերության բնույթը պահպանվի, բայց Երևանի` երկու աթոռին նստելու փորձերը միանշանակորեն դրական չեն ընդունվելու Մոսկվայի կողմից: Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:

Հասկանալի է նաև, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, նա կարող է ցանկացած որոշում կայացնել, Հայաստանից իր այդ իրավունքը որևէ մեկը չի խլում, բայց Ռուսաստանն էլ իր հետևություններն անելու իրավունք ունի, հետևություններ կանի անհրաժեշտության դեպքում` ինչպես զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ ելնելով այն քայլերից ու որոշումներից, որոնք պաշտոնական Երևանն է կայացնելու: Այստեղ որևէ նորություն և գաղտնիք լինել չի կարող:

Անկեղծ ասեմ, որ ռուսաստանյան ռազմական, ուժային էլիտաների շրջանակում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշումը բավականին զգուշավոր է: Ժողովրդական հեղափոխության մասին խոսակցությունները լավ են ժողովրդական զանգվածների համար, որոնց պետք է ինչ-որ բան ասել: Իսկ իրականում մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, գունավոր հեղափոխության տարբերակ էր: Իսկ Ռուսաստանում հետսովետական տարածքում տեղի ունեցող գունավոր հեղափոխությունների նկատմամբ վերաբերմունքը բավականին զգուշավոր է, ուստի կտեսնենք, թե ինչպես Փաշինյանը կզարգացնի այդ հարաբերությունները: Իհարկե, լավ կլիներ, որ այդ հարաբերություններն ամրապնդվեին, բայց դա բացառապես Երևանից է կախված:

– Եթե տեղի ունեցածը գունավոր հեղափոխության օրինակ էր, ապա, ըստ Ձեզ, ինչո՞ւ գոնե չի վերանայվում Հայաստանի քաղաքական օրակարգն Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչո՞ւ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձավ սիրիական պրոյեկտին՝ պնդելով, որ չի պաշտպանում Հայաստանի այդ որոշումը, և ավելին՝ ինչո՞ւ Հայաստանն ընդհանրապես որոշում կայացրեց հումանիտար առաքելություն իրականացնել Սիրիայում՝ Ռուսաստանի հետ համատեղ:

– Հայաստանն ինքնիշխան երկիր է, ունի սեփական ղեկավարները, սեփական ԱԳՆ-ն, ուստի Պետդեպարտամենտի դիրքրոոշումն այս դեպքում ավելին չէ, քան ԱՄՆ կարծիքը: Իսկ ինչու նրանք քննադատեցին՝ շատ պարզ է` ԱՄՆ-ը սարքեց սիրիական թնջուկն Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակով, ԱՄՆ-ը սկսեց հրթիռային հարվածներ հասցնել սիրիական զորքերի ուղղությամբ՝ սուտ և մտացածին պատճառներով, մեծանում է այն երկրների ցանկը, որոնք աջակցում են Ռուսաստանի` սիրիական փախստականների հումանիտար խնդիրները լուծելու նախաձեռնությանը, Սիրիայում բնականոն և խաղաղ կյանքը վերականգնելու նախաձեռնությանը, որն ԱՄՆ-ը կարծում է իր շահերին դեմ, ուստի քննադատում է Հայաստանին: Բայց Դուք ունեք Ձեր ԱԳ նախարարը, իսկ Պոմպեոն ԱՄՆ Պետքարտուղարն է, ուստի նրա կարծիքը միայն ԱՄՆ-ի կարծիքն է:

Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա մի բան է՝ ընդդիմության կարգավիճակում կարգախոսներով հանդես գալ, քաղաքականություն վարել, քննադատել իշխանությանը, այլ բան է՝ իշխանության կարգավիճակում իրական քաղաքականություն վարելը: Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով՝ նա ավելին կկորցնի, հենց այդ պատճառով նա որոշում կայացրեց այդ առաքելությունն ուղարկել Սիրիա: Այսինքն` գունավոր հեղափոխությունը՝ գունավոր հեղափոխություն, բայց կյանքը կյանք է, իսկ պարոն Փաշինյանը ցանկանում է ղեկավարի պաշտոնում մնալ բավականին երկար ժամանակ: Իսկ դրա համար հարկավոր են լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, որովհետև առանց դրա՝ շատ խնդիրներ կլինեն:

Հետևաբար՝ Ռուսաստանին ընդառաջ քայլ արվեց պարոն Փաշինյանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանն ամերիկյան աջակցությանը, ապա, ինչպես ասում են՝ «Շնորհակալություն, հաջողություն»: Պարոն Փաշինյանն իրապես հասկանում է, որ իրական ոչինչ չի կարող ստանալ Միացյալ Նահանգներից, բացի բարի խորհուրդներից, իսկ Ուկրաինան օրինակ է, թե ամերիկյան բարի խորհուրդներն ուր կարող են հասցնել: Ուստի պարոն Փաշինյանը ներկայումս քաղաքական պրագմատիզմ է ցուցաբերում՝ փորձելով չլսել Պետդեպարտամենտին` ջանալով բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: