Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Կառավարության ծրագրի քվեարկությունը եւ քաղաքական դաշտը

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 14-ին ձայների 88 կողմ, 40 դեմ հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ծրագիրը:

Բոլոր երկրներում կառավարության ներկայացրած ծրագրի քվեարկությունը քաղաքական դաշտի կարեւոր, եթե ոչ ամենակարեւոր իրադարձությունն է:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի քվեարկությունը, արտախորհրդարանական ուժերի արձագանքը հուշում է հայաստանյան քաղաքական դաշտի նոր իրողություննները։

Չենք անդրադառնում ծրագրի որակին, չենք խոսում նրա լավ կամ վատ լինելու մասին, այլ արձանագրում ենք քաղաքական նոր իրականությունը, քաղաքական դաշտի նոր քարտեզը Հայաստանում։

«Իմ քայլը» դաշինք

Կառավարության ծրագիրը ստացավ 88 կողմ ձայն: Կառավարության ծրագրին բացառապես կողմ քվեարկեցին կառավարող «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող պատգամավորները եւ այստեղ որեւէ անկանկալ չկար: Անակնկալը դաշինքը ներկայացնող խմբակցության պատգամավորների պահվածքն էր:

Խմբակցությունն առողջ քննարկումը եւ իրենց իսկ կառավարության ծրագիրը փաստարկված պաշպանելու փոխարեն, ընտրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնելու ավելի հեշտ տարբերակը։ Եվ այդ գործն անում էին բացահայտ, առանց անհարմար զգալու եւ, ցավոք, մյուս կողմից որեւէ հակազդեցություն տեղի չունեցավ:

Ծրագրում, իրոք, կային հետաքրքիր կետեր, հետաքրքիր ձեւակերպումներ, բայց այն հիմնավորված եւ համոզիչ պաշտպանելն անհամեմատ ավելի բարդ է, քան արեւելյան քծնանքը։ Ափսոսն այն է, որ «Իմ քայլում» իսկապես կան ինքնուրույն մտածող եւ տեսակետ ունեցող գրագետ մարդիկ. այդ դեպքում ինչու՞ նրանք զիջեցին իրենց դիրքերը այլոց։

Մենք ականատես դարձանք քծնանքի ցերեկույթի, որը գրեթե չէր զիջում վերջերս Թուրքմենստանի խորհրդարանում երկրի նախագահին մեծարելու ցերեկույթին:

Արձանագրենք, որ քվեարկության արդյունքում «Իմ քայլը» դաշինքը մնաց մենակ՝ ահռելի պատասխանատվությունը եւ տասնյակ մարտահրավերները շալակին դրած, եւ այդ ճանապարհը ընտրեց հենց ինքը՝ վարչապետը։

«Լուսավոր Հայաստան»

Քվեարկությունը, իսկ մինչ այդ կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեց, որ «Լուսավոր Հայաստանը» դառնում է ինքնուրույն քաղաքական ուժ է՝ իր մոտեցումներով, իր հայացքներով, իր դիրքորոշումներով : «Լուսավոր Հայաստանը» սկսում է ձեռք բերել դիմագիծ, ինչը քաղաքական ուժի համար ամենակարեւոր գործոնն է։

Եվ պատահական չէ «Լուսավոր Հայաստանի» դեմ սկսված հակաքարոզչությունը, անգամ գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնելու փորձերը:

Սրանով հանդերձ հեռանկարի պոտենցիալը իրացնելու համար, քաղաքական դաշտում երկրաժամկետ հիմնավորվելու համար այս կուսակցությունը դեռ շատ անելիք ունի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Եթե «Լուսավոր Հայաստանի» «Ոչ»-ը սպասելի էր, ապա ԲՀԿ-ի «Ոչ»-ը, մեծ հաշվով, անակնկալ էր:

Չմոռանանք, որ անցած տարվա հոկտեմբերի սկզբներին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Ընդ որում, հանդիպումն ավարտվեց համատեղ հուշագրի ստորագրմամբ, որտեղ ամրագրված էր՝ «ԲՀԿ-ն որպես հեղափոխությանը աջակից ուժ...»։

Որեւէ տեղ որեւէ կերպ նշված չի եղել, որ համաձայնագիրը դադարում է գործել ընտրություններից հետո կամ կառավարության ծրագրի ներկայացվելուց հետո: Հիմա տեղի ունեցավ հետեւյալը՝ «հեղափոխությանն աջակից ուժը» դեմ քվեարկեց «հեղափոխականների» ներկայացրած ծրագրին:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ կառավարության ծրագրի քվեարկությունը խորհրդարանում ներկայացված ուժերի համար ամենակարեւոր կամարտահայտությունն է կամ, այլ կերպ ասած, յուրօրինակ լակմուսի թուղթ է խորհրդարանական ուժերի համար:

Ի դեպ միայն ԲՀԿ-ն ստորագրեց նման հուշագիր եւ որից ԲՀԿ-ի օգուտը դժվար էր հասկացվում: Ավելի կոպիտ վրիպում էր «Հեղափոխությանը աջակցող ուժի» կարգավիճակի ամրագրումը հուշագրում։ Դա ոչ մի բանի երաշխիք չտվող քայլ էր։ Այս պահին ստացվում է, որ հեղափոխությանը աջակից ուժը դեմ քվեարկեց հեղափոխական իշխանության ամենակարեւոր փաստաթղթին։ Եվ ուրեմն հեղափոխական իշխանությունը իր հերթին ստանում է հետեւություններ անելու բարոյական իրավունք։

Արտախորհրդարանական ուժեր

Կազմալուծված քաղաքական դաշտի պայմաններում, այս պահին չափազանց թույլ են արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Այսօր դրանց թվին որոշ վերապահումներով կարելի է դասել ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին։ Եվ նրանք երկուսն էլ խիստ դեմ արտահայտվեցին կառավարության ներկայացրած ծրագրին։

Քաղաքացիական հասարակություն

Հետհեղափոխական փուլում նույնպես կազմալուծման վիճակում գտնվող քաղաքացիական հասարակության դաշտը նոր-նոր է վերակազմավորման եւ վերակենդանացման փորձեր անում։ Ուղղակի ընդգծենք նաեւ, որ այս դաշտից եւս կառավարության ծրագիրը աջակցություն չստացավ։

Հանրության արձագանքը

Եթե համառոտ լինենք, ապա կառավարության ծրագիրը իսկական շոկ էր հանրության համար: Հնչած մի շարք ձեւակերպումները դարձել են անեկդոտների եւ բանահյուսության առարկա։ Եվ հասարակությունը դրանցից շատերը ուղղակի չի կարողանում մարսել։ Մեծ հաշվով, սա հետհեփափոխական առաջին խոշոր բացասական շոկն էր Փաշինյանի պոտենցիալ կողմնակիցների մոտ։

Ստացվեց հետեւյալը. «Իմ քայլը» տարանջատվեց բոլորից եւ մնաց մենակ։ Սա չի նշանակում, որ չունի այլեւս հանրային լայն աջակցություն։ Ամենեւին։ Բայց սա նշանակում է, որ ժողովուրդը դուրս եկավ հեղափոխական թմբիրից, նրա ամենատարբեր շերտերը, որոնք հեղափոխական սպասելիքներ ունեին «հեղափոխական» կառավարությունից սկսում են կասկածել։ Սկսում է գործել «դատարկ սառնարանի» ֆենոմենը։ Մարդիկ այս պահից կոնկրետ արդյունքներ են ուզում։ Այ, եթե առաջիկա ամիսներին դա չեղավ, այդ ժամանակ էլ կսկսվի վարկանիշի փլուզումը։ Պարզ է նաեւ, որ արդեն մարդ բռնելով, դատելով եւ այլ ուշադրություն շեղող քայլերով չի ստացվելու փոխհատուցել «սառնարանի դատարկությունը»։

Գեղամ Նազարյան

Top-News.am