Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի եւ համագործակցում է կուսակցություններից մեկի հետ:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Եւ օարթերթի աղբյուրների պնդմամբ` նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, եւ, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim