Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երեւանի տրանսպորտային ցանցը
Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ 2020թ. Երեւանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։
«Օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործել եւ մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երեւանի տրանսպորտային ցանցը այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երեւանը, այսինքն տրանսպորտային ցանցի մոտ կեսը այլեւս չեն կաորղանա սպասարկել»,–ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանը ներկայումս փորձում է հրատապ կերպով լուծել այդ խնդիրը։
Նա նշեց, որ նախքան տրանսպորտային ցանցի արդիականացումը, պետք է խնդրին ժամանակավոր լուծում տրվի։
«Այս պահին ծայրահեղ դժվար վիճակում է հայտնվել Երեւան քաղաքը՝ տրանսպորտային ցանցի մասով։ Չէր կարելի ցանցն այս վիճակում գցել, բայց արել են, մենք այսպես ենք ստացել ցանցը եւ պետք է ելքը գտնենք»,–ասաց նա։
Անդրադառնալով Երեւանի տրանսպորտային ցանցի արդիականանցման ծրագրին, Մարությանն ասաց, որ միջազգային WYG խորհրդատու ընկերությունը օրերս ավարտել է ծրագրի ուսումնասիրությունը։
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200-250 մլն դոլար։
«Դա ահռելի մեծ գումար է եւ ես չեմ կարծում, որ Երեւան համայնքը կարող է ինքնուրույն կազմակերպել դա, այստեղ մեզ պետք է լինելու պետության օժանդակությունը»,–ասաց նա՝ նշելով, որ նախքան այդ պետք է ժամանակավոր լուծում գտնել։
«Մենք ասում ենք երկու տարուց ցանցը կլինի, բայց ոչ ոք երկու տարվա համար չի ցանկանում ներդրում անել, տարբեր լուծումներ կան, մեք կգտնենք հարցն ամենաօպտիմալ ճանապարհով լուծելու տարբերակը»,–նշեց քաղաքապետը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim