Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների
«Իրավունք» թերթը գրում է.
«Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»:
Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի:
Օրինակ, Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրությունների «իտոգը» տալու է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նույն տեղեկությունների համաձայն՝ գյուղում հոգեբանական ճնշում են գործադրում թեկնածուների նկատմամբ, մասնավորապես համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանի:
Բանը հասել է նույնիսկ սպառնալիքներին, Սեդրակ Դավթյանի որդուն հասկացրել են, որ հայրը պետք է հանի թեկնածությունը: Իսկ թե ում համար է նախատեսված Քաղսիի համայնքապետի պաշտոնը, տեղացիները պնդում են, որ Ս. Միքայելյանի թեկնածուն 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim