«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենների խորհրդում Թորոսյանի մտերիմներն են
Առողջապահության նախարարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենների խորհուրդ, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է :Ինչպես նշված է, խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման մշակույթի ձևավորմանը և նպաստելու են բժշկական կենտրոնի զարգացմանը: Եվ ամենահետաքրքիրը՝ Տնօրենների խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:
Ովքե՞ր են ընդգրկված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենների խորհրդում։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ներկայացրած ցանկից ակնհայտ դարձավ, որ տնօրենների խորհրդում գրեթե բոլորը Արսեն Թորոսյանի մարդիկ են․ նախարարի տեղակալ, խորհրդական, նախարարության վարչության պետ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անդամների ցանկը․
Արսեն Դավթյան- Առողջապահության նախարարի տեղակալ,
Հովհաննես Հարությունյան, - Առողջապահության նախարարի խորհրդական,
Դավիթ Մելիք-Նուբարյան- Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ,
Գևորգ Սիմոնյան- ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի տնօրենի տեղակալ,
Վահե Տեր-Մինասյան- «Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն» հիմնադրամի գինեկոլոգիական վիրաբուժության ծառայության ղեկավար, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչներից են՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանը, «Լույսի աշխարհ մանկապատանեկան կենտրոն»-ի նախագահի Մեսրոպ Գալստյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս մոդելի ներդրումը ԱՆ խոսնակը պատասխանեց՝ թափանցիկ և արդյունավետ կառավարման նպատակով։ Առողջապահական հարցերով փորձագետ Մովսես Արիստակեսյանն էլ նկատեց, որ սա օրենքի պահանջ է, ինչը չի եղել տարիներ շարունակ։
«Դա օրենքի պահանջ է և ճիշտ։ Բոլոր այն հիմնարկներում, որտեղ պետությունը 50 տոկոս կամ դրանից բարձր սեփականատեր է տնօրենների խորհուրդներ պետք է լինեն։ Կարդում ենք «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը, որտեղ հստակ գրված է, որ պետք է լինի խորհուրդ, խորհորդը պետք է վարձի տնօրենին, տնօրենը պետք է ձևավորի տնօրինություն և գործի»,-մեկնաբանեց Մովսես Արիստակեսյանը։
Նա նշում է, որ սա վերաբերում է նաև մասնավոր հիմնարկներին, առհասարակ, բոլոր բաժնետիրական ընկերություններին։ «Տարիներ շարունակ մեր պետական հիմնարկներում տնօրենը եղել է «ցարի բոգը», որ պետական փողերը ինչքան ուզել, ոնց ուզել՝ ցրել է։ Այո, պետք է լինի խորհուրդ և այս մարմինը պետք է որոշումներ կայացնի»,-հավելեց փորձագետը։
Առողջապահության նախարարությունը խոստանում է, որ կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողականորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim